Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Պայքարի նոր հանգրվան․ Կապառոսի և Մխիթարյանի՝ սթափ և կարևոր գնահատականը

2022 թվականի հունիսին մեկնարկելիք Ազգերի լիգայի խաղարկությունում Հայաստանի ազգային հավաքականը B դիվիզիոնի առաջին ենթախմբում կմրցի Ուկրաինայի, Իռլանդիայի և Շոտլանդիայի հավաքականների հետ։ Ի՞նչպես կարելի է գնահատել նախօրեին տեղի ունեցած վիճակահանության արդյունքները։ Ազգերի լիգայի նախորդ խաղարկությունում Հայաստանի հավաքականը պատմական հաջողություն գրանցելով հաղթեց C դիվիզիոնի ենթախմբում, բարձրանալով ավելի ուժեղ B դիվիզիոն։ Ի գարբերություն Ազգերի լիգայի նախորդ խաղարկության այս անգամ խաղարկվելու են նաև Եվրոպայի 2024 թվականի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրեր։ Նախորդ խաղարկության ընթացքում շատ էր խոսվում, որ մեր հավաքականի համար ուղեգրի համար պայքարը շատ ավելի հեշտ կլինի C դիվիզիոնում և պատմական հաղթանակը մեզ ոչինչ չտվեց։ Հայաստանի ազգային թիմը պատերազմական իրավիճակում Խոակին Կապառոսի գլխավորությամբ ցուցաբերելով կամային բարձր որակներ պայքարեց մինչև վերջ։ Մերոնք առաջնոդրվեցին առողջ մրցակցության և ազնիվ խաղի կանոնների սկզբունքներով ինչն օրինակելի դրսևորում էր։ Եվրոպայի առաջնության եզրափակչում Ազգերի լիգայի միջոցով հայտնվելու համար հիմա մեզ անհրաժեշտ է հաղթել ընտրական ենթախմբում և դուրս գալ փլեյ-օֆֆ։ Այստեղ էլ բավական ուժեղ մրցակիցների հետ դիմակայություններում անհրաժեշտ կլինի հաղթել կիսաեզրափակչում և եզրափակչում։ Ասել, որ սա անլուծելի խնդիր է ճիշտ չի լինի։ Սթափ գնահատելով իրավիճակը, սակայն հասկանում ենք, որ այս ճանապարհով Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ողեգրին տիրանալն այնքան էլ իրատեսական չէ։

Չմոռանանք, որ 2023 թվականի մարտից սկսվելու է Եվրոպայի առաջնության հիմնական՝ ընտրական փուլը։ ՀՖՖ-ի նախագահ Արմեն Մելիքբեկյանը այս տարի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ մեր հավաքականի առաջ խնդիր է դրված նվաճել 2022 աշխարհի առաջնության կամ 2024 թվականի Եվրոպայի առաջնության ուղեգիր։ «Հայտնվել ենք բավականին ուժեղ խմբում, որտեղ կա թիմ, որն անցյալ տարի հանդես էր գալիս A լիգայում: Այն, որ մենք մրցելու ենք այդպիսի թիմերի դեմ, նշանակում է, որ մենք ևս որոշակիորեն առաջադիմել ենք և ունենք համապատասխան մակարդակ: Մրցակիցները ֆիզիկապես լավ պատրաստված թիմեր են, որոնց կազմում կան նաև տեխնիկական լավ որակներ ունեցող շատ ֆուտբոլիստներ: Մենք պետք է փորձենք մրցունակ լինել և յուրաքանչյուր խաղում պայքարել հաղթանակի համար: Խմբի ֆավորիտը, բնականաբար, Ուկրաինան է, սակայն Իռլանդիան և Շոտլանդիան նույնպես փորձառու և հմուտ թիմեր են»,- ՀՖՖ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Կապառոսը։ Մեր հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն իր հերթին մեկնաբանելով վիճակահանության արդյունքը նշել է․ «Կարծում եմ՝ ամենահեշտ խումբը չէ, բայց մեզ կարող էին և ավելի բարդ մրցակիցներ բաժին հասնել: Իռլանդիային շատ լավ ենք ճանաչում և, կարելի է ասել, «շատ լավ» հիշողություններ ունենք: Շոտլանդիայի դեմ առաջին անգամ ենք խաղալու և նույնպես հեշտ չի լինելու:

Ինչ վերաբերում է Ուկրաինայի հավաքականին, 90-ականներին և 2000-ականներին մեր հավաքականը բազմիցս խաղացել է նրանց դեմ՝ անցկացնելով 8 հանդիպում, և չնայած վերջին շրջանում այս թիմի հետ չենք ընդգրկվել միևնույն խմբում, շատ լավ ենք ճանաչում ուկրաինացիներին: Կարծում եմ ու նաև վստահ եմ, որ ունակ ենք պայքարելու այս հավաքականների դեմ և անակնալ մատուցելու նրանց: Եթե կարողանանք պահպանել մեր տեղը B լիգայում, արդեն իսկ վատ արդյունք չի լինի»: Ինչ եզրակացություն կարելի է անել մեր հավաքականի գլխավոր մարզչի և ավագի մեկնաբանություններից։ Թե Կապառոսը և Մխիթարյանը Ազգերի լիգան համարում են պայքարի կարևոր հանգրվան։

Նրանք իրենց մեկնաբանություններում զերծ են մնացել Եվրոպայի առաջնության ուղեգրի մասին խոսելուց, միևնույն ժամանակ դա չհամարելով անիրատեսական։ Սա միանգամայն ճիշտ մոտեցում և գնահատական է։ Արձանագրենք թերևս հետևևյալը․ անկախ արդյունքից Ազգերի լիգան մեր հավաքականի համար պայքարի կարևոր մի փուլ է Եվրոպայի առաջնության եզրափակչում հայտնվելու ճանապարհին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում