Thursday, 25 04 2024
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա

Ռուսաստանի պայմանները ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին, Թուրքիան ու Ադրբեջանը սահմանից այն կո՞ղմ

Ռուսաստանի արտգործնախարարությունը հրապարակել է պայմանագրի նախագիծ, որ ամերիկյան կողմի հետ աշխատանքային քննարկումների շրջանակում ներկայացվում է Վաշինգտոնին, որպես անվտանգային փոխադարձ երաշխիք: Մասնավորապես, Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացրած պայմանագրում սահմանվում է, թե ինչ են պարտավորվում անել կողմերը միմյանց անվտանգության ռիսկերը հեռացնելու համար, և ինչ են պարտավորվում չանել՝ այդ ռիսկերը չգեներացնելու համար:

Մեծ հաշվով, Ռուսաստանը Միացյալ Նահանգներին առաջարկում է պայմանագրային պարտավորություն ստանձնել հետխորհրդային հանրապետություններին ՆՍՏՕ անդամ չդարձնելու, նրանց հետ երկկողմ ռազմական գործակցություն չիրականացնելու, ռազմակայաններ չտեղակայելու հարցում, առաջարկում է, որ հեռահար և միջին հեռահարության հրթիռները տեղակայվեն այնպիսի հեռավորության վրա, որ սպառնալիք չլինեն միմյանց տարածքներին, իսկ միջուկային զինանոցը տեղակայվի միայն ազգային տարածքներում, այսինքն ԱՄՆ ու ՌԴ սահմաններում:

Թվարկվող առաջարկ-պայմանները չեն սահմանափակվում դրանով սակայն խոշոր հաշվով կառուցված են այդ ոգով: Հատկանշական է մի քանի հանգամանք: Պայմանագիրը հանրայնացվում է Բայդեն-Պուտին տեսավեհաժողովից տասն օր անց, ամերիկա-ռուսական աշխատանքային քննարկումների համատեքստում: Հետևաբար, պետք է ենթադրել, որ այդ պայմանագրի թեման շոշափվել է Բայդենի և Պուտինի հանդիպմանը: Հնարավոր է, որ դա տեղի է ունեցել ուկրաինական ճգնաժամի համատեքստում և Մոսկվան ադ հարցում պայմանավորվածություն է դիտարկում Ուկրաինայի հանդեպ ուժի կիրառումից հրաժարվելու պայման: Այսինքն, եթե ԱՄՆ հետ կնքվի պայմանագիրը, և իհարկե նրա ՆԱՏՕ դաշնակիցների հետ, ապա Ռուսաստանը գուցե համաձայնում է ձեռնպահ մնալ Ուկրաինայի հանդեպ ուժի կիրառումից: Եթե ոչ, չի բացառվում, որ Մոսկվան ուկրաինական ուղղությամբ շարժվի առաջ, դա ներկայացնելով որպես անվտանգային երաշխիքներ իր առաջարկի մերժումից բխող վտանգը կանխարգելելու միջոց:

Միաժամանակ այն, որ առաջարկների ձևակերպման հարցը կարող է քննարկված լինել Բայդենի հետ, վկայում է նաև հանգամանքը, որ Պուտինի հետ զրույցից հետո Բայդենը արտահայտվել էր ՆԱՏՕ և Ռուսաստան քննարկումների օգտին, որպեսզի ճշտվեն փոխադարձ մտահոգություններն ու քննարկվեն անվտանգության երաշխիքները: Մեծ հաշվով, խոսքը, եթե անգամ որոշակի պայմանականությամբ, վերաբերում է այսպես ասած «աշխարհի բաժանման» և Մոսկվան առաջարկում է ԱՄՆ-ին բաժանման իր սահմանը, իհարկե ոչ երկաթյա վարագույրի, այլ խաղի կանոնների տարածման տրամաբանությամբ: Կընդունի՞ այդ առաջարկը ԱՄՆ-ը: Գրեթե կասկածից վեր է, որ չի ընդունի առնվազն այն տեսքով, որը հանրայնացրել է ՌԴ ԱԳՆ-ն: Թերևս պետք է ենթադրել, որ Ռուսաստանն էլ չունի նույն տեսքով ընդունման ակնկալիք և պայմանագիրը մշակվել է հաշվարկով, որ քննարկումների և բանակցության արդյունքում այն կարող է կրել փոփոխություններ և առաջանալ փոխզիջումների կամ զիջումների անհրաժեշտություն: Սակայն խոշոր հաշվով պրոցեսն ինքնին բավականին հետաքրքիր է, և ոչ միայն դիտարժանության, այլ քաղաքական գործընթացների վրա իր ազդեցության ներուժով: Իսկ այս դեպքում խոսքը վերաբերում է նաև Կովկասին: Առավել ևս, որ պայմանագրում գործնականում ուղիղ իմաստով դրվում են պայմաններ նաև վրաց-ամերիկյան ռազմական գործակցության, ՆԱՏՕ-Վրաստան ռազմական գործակցության սահմանափակման առումով:

Իրավիճակը Հայաստանի համար խոշոր հաշվով մեծ մարտահրավեր չէ, քանի որ այսպես, թե այնպես, Հայաստանի հարցում այն դե ֆակտո գոյություն է ունեցել միշտ: Սակայն, բոլորովին այլ է, երբ խոսքը կարող է վերաբերել ավելի մեծ տրամաբանությամբ, այն էլ իրավա-պայմանագրային արձանագրման միտված գործընթացի մասին: Այդ համատեքստում միևնույն ժամանակ ուշադրության առարկա է ոչ միայն Վրաստանի, այլ նաև Թուրքիայի և Ադրբեջանի պարագան: Թուրքիան ՆԱՏՕ անդամ է, ըստ այդմ կամ ենթակա է լինելու ամերիկա-ռուսական քննարկումներով նախատեսվող սահմանափակումներին, կամ Թուրքիայի հետ գործակցության նախկին ծավալը շարունակելով Ռուսաստանը ինքն էլ խախտելու է իր ձեռքով գրած պայմանագիրը, այդպիսով տալով որևէ պատասխանի «ալիբի» Միացյալ Նահանգներին: Ադրբեջանը ՆԱՏՕ անդամ չէ, սակայն գտնվում է ՆԱՏՕ անդամ Թուրքիայի ռազմա-քաղաքական «սապոգի» ներքո, հետևաբար՝ ՌԴ առաջարկած անվտանգային մեխանիզմների սահմանից «այն կողմ»: Եվ ինչպես է դա ազդելու Բաքվի հանդեպ ՌԴ քաղաքականության վրա: Այս ամենի համատեքստում էլ առավել հետաքրքիր է դառնում, որ Բրյուսելում Ալիևը հանդիպում ունեցավ ՆԱՏՕ-ի Խորհրդի հետ: Կարևորն իհարկե այն է, թե որոնք են լինելու ԱՄՆ պայմանները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում