Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Մենք պայթյունավտանգ գոտում ենք․ Անընդունելի է բանակի թվի կրճատումը այսպիսի  մարտահրավերների դեպքում

«Առաջին լրատվականը» զրուցել է ռազմական փորձագետ Նարեկ Ներսիսյանի հետ

-Ինչո՞ւ  են դանդաղ տեղի ունենում բոլոր բարեփոխումները կամ շատ կիսատ-պռատ  իրականացվում, եթե Ադրբեջանը կարճ ժամանակում կարողանում է ոչ միայն կահավորել դիրքերը, այլև Թուրքիայի հետ համագործակցությամբ ստեղծում է «լեռնային կոմանդոս» հատուկ նշանակության զորախումբ՝ լեռնային պայմաններում ռազմական գործողություններ իրականացնելու նպատակով։ Փորձագետները բարձր են գնահատում պատերազմի հավանականությունը, այս անգամ կկարողանանք պատշաճ  դիմադրություն ցույց տալ։  Ըստ Ձեզ՝ մեր բանակի համակարգային վերափոխման  համար ինչպիսի ծրագիր  է անհրաժեշտ, որը  արդյունավետ գործարկվի մեզ մոտ։

-Մենք իրականում շատ լավ, կրթված, բանիմաց  սպաներ ունենք, պարզապես թվով շատ չեն։ Այս պատերազմն էլ ցույց տվեց, որ այդպիսի լավ սպաները, շատ քիչ զոհեր տալով,  կարողացել են հաջողությամբ իրականացնել օպերացիաները, իրենց առջև դրված խնդիրները։ Կրթվածություն ասելով  պետք է հասկանալ նաև  որոշակի պատմա-քաղաքական, աշխարհագրական  գիտելիքներ, և այլ  անհրաժեշտ հատկանիշներ ու հմտություններ։

Իմ համոզմամբ՝ բարեփոխումների համար առաջին հերթին քաղաքական կամք է անհրաժեշտ, ինչը դեռևս չեմ տեսնում։ Հետպատերազմյան նախարարներից որևէ մեկն այդպես էլ չներկայացրեց բարեփոխումների հայեցակարգ։ Օրինակ՝  Վաղարշակ Հարությունյանը խոստացել էր  մշակել հայեցակարգային պլան, բայց այդպես էլ չտեսանք, գուցե չհասցրե՞ց իր պաշտոնավարման ընթացքում։ Իսկ ԱԽ քարտուղար Ա․Գրիգորյանի ներկայացրած արհեստավարժ զինված  ուժերի և ժամկետային ծառայության կրճատման  տարբերակը,  որն ընդգրկված է նաև Կառավարության  հնգամյա ծրագրում, ինձ համար անընդունելի է, նույնիսկ վտանգներ եմ տեսնում։  Մեզ մոտ ավելի աշխատող կլինի խառը մեթոդը։ Պարտադիր պետք է լինի ժամկետային ծառայություն, իսկ  ժամկետը պետք է որոշվի՝ հաշվի առնելով  սահմանային  իրավիճակը, այդ ժամանակ եղած մարտահրավերները։ Որոշ  կետեր  նշեմ, որոնք տեղ են գտել նաև իմ  հայեցակարգի մեջ։ Ընդհանուր տարածաշրջանային լարվածությունը լայն հասկացություն է։ Համենայնդեպս դրա կայունության մասին խոսել դեռ վաղ է, առավել ևս՝ խաղաղությունից։ Թվարկել մի շարք փաստացի հանգամանքներ, որոնք բացահայտ խոսում են այն մասին, որ մեր տարածաշրջանը պայթյունավտանգ գոտում է։ Դրա մասին են խոսում ինչպես Թուրքիայի, Ադրբեջանի, Պակիստանի ռազմական գերատեսչությունների սինխրոնացումը, այնպես էլ ԱՄՆ կողմից Թալիբան շարժման համար կանաչ լույս վառելը, որը ապագայում էլ կարող է օգտագործվել թե՛ ՀԱՊԿ-ի, թե՛ Իրանի, թե՛ Չինաստանի սահմանների մոտ հրավառուն կետեր ստեղծելու համար։ Մեզ, օրինակ, հեռու էր թվում Պակիստանը, Սիրիան, իսկ Սիրիան այսքան մոտ չէր թվում, բայց տեսանք՝ ինչ դերակատարում ունեցան Արցախյան երրորդ պատերազմի ընթացքում։ Ուստի, հաշվի առնելով մեր ռազմական, ֆինանսական, ժողովրդագրական և այլ ցուցանիշներով  իր հակառակորդներ հանդիսացող Ադրբեջանին և Թուրքիային զիջելու փաստը, մեր ռազմավարությունը պիտի լինի դիվանագիտական ճանապարհով հնարավորինս չեզոքացնել  պատերազմի վտանգը, իսկ ռազմական առումով  պիտի վարենք  «անընդունելի վնասի» քաղաքականությունը: Այսինքն՝ չլինել ագրեսիվ, բայց, մյուս կողմից, հակառակորդին պիտի  հասկացնենք, որ ագրեսիայի դեպքում մեր գործողությունների պատճառած վնասը գերազանցելու է մի քանի անգամ:

Երկրորդը՝ չպետք է մեր բանակի թվակազմը կրճատենք և անցնենք արհեստավարժ բանակի։ Այս մոտեցումը մեր պայմաններում անտրամաբանական է, և, կարծում եմ, չի համապատասխանում  արդի ռիսկերին և արտաքին վտանգներին։ Ըստ ինձ՝  բանակի կառուցվածքի և պաշտպանական ռազմավարության մեջ յուրաքանչյուր քաղաքացի ունի իր դերակատարությունը՝ գործող բանակում, պահեստազորում, աշխարհազորում, և պետությունը հոգ է տանում նրանց կարողությունների և մասնագիտական գիտելիքների անընդհատ զարգացման համար: Պետք  է ավելացվի և խիստ կարևորվի ՀՀ մոբիլիզացիոն ռեսուրսի դերը երկրի պաշտպանության հարցում, լուծարվի զինվորական կոմիսարների ինստիտուտը, որի հիմքի վրա ստեղծվում է ռեզերվիստների ինստիտուտ, ինչը նախատեսում է տարվա կտրվածքով ակտիվ զորահավաքների և վարժանքների կազմակերպում, ընդ որում՝ ռեզերվիստը պետք է վստահ լինի, որ զորակոչվելու դեպքում չի կորցնելու իր աշխատանքը, իր բիզնեսը չի տուժելու, պետությունը ապահովելու է իր վարկային պարտավորությունների կատարումը:

2020-2021թվականներին ծառայության հետ կապված մահվան դեպքերը կտրուկ աճել են։ Ի՞նչն է պատճառը այսպիսի ողբերգական դեպքերի ավելացման։ Արդյոք անցած տարվա աղետալի պարտությունը լրջորեն խարխլե՞լ է բանակի կյանքը։ Ի՞նչ հետևանքներ կունենա։ Ի՞նչ  քայլեր պետք  է ձեռնարկել՝ բացառելու այսպիսի ողբերգական դեպքերը։

-Պատճառներից խոսելով՝ պետք է հաշվի առնել, որ 90-ականների բարդ, ծանր պայմաններում Հայաստանը բանակի կառուցումը սկսեց  խորհրդային միության ոչ կանոնադրական կարգերի ներդրման միջոցով,որոնք ավելի սրվեցին սոցիալ-հոգեբանական, քաղաքական  բարդ խնդիրների միջոցով։ Մենք գործարկեցինք մեխանիզմներ, որոնք հակասում են արհեստավարժ բանակին, հատուկ կանոնադրական և սոցիալական-հոգեբանական  կարգավորումներ կատարելուն՝ ի տարբերություն Իսրայելի, որտեղ բանակը  ստեղծվեց կանոնադրային հարաբերությունների հիման վրա։ Այդ պատճառով էլ մեզ մոտ շատ դեպքերում հարցերը լուծվում էին ոչ թե կանոնադրությամբ, այլ միջանձնային հարաբերություններով։

Ոչ կանոնադրական հարաբերություններն ընդունելի էին սպայակազմի համար, որովհետև այդ ժամանակաշրջանում սպայական անձնակազմը հենց այդ բարքերի կրողն էր։ Այս ամենի հիմքը դրվեց և այդտեղ, և ռազմական հաստատություններում, որտեղ քչերն են հասկացել, որ այդ բարքերն ուղղակի քանդելու են բանակը` հասցնելով այսօրվա վիճակին։ Եթե որոշ ժամանակ սպաների հարցում առաջացել էր անպատժելության խնդիր, Սեյրան Օհանյանի օրոք  կատարված փոփոխությունների  արդյունքում հակառակը կատարվեցզինվորներին բավականին  մեծ իրավունքներով  օժտելու պատճառով սպաներն ավելի դժվարին իրավիճակում հայտնվեցին։ Այսպիսի խնդրի բախվեցինք, քանի որ մեր սպաները, ովքեր նույն հասարակության մեջ  ձևավորված լինելով, կրելով այդ մտածելակերպը, չունեին  կրթական-հոգեբանական համապատասխան պատրաստվածություն, որի արդյունքում, ցավոք,  հաճախակի դարձան  դեպքերը, երբ սպայի ուղիղ հրամանը զինվորը հրաժարվում է կատարել։ Սա շատ վտանգավոր երևույթ է և պետք  է կտրուկ  միջոցներ ձեռնարկել՝ բացառելու նման դեպքերի կրկնությունը։ Մյուս կողմից, բնականաբար, պատերազմի առաջացրած բարոյահոգեբանական մթնոլորտը, անխուսափելի  փոփոխությունները  ունեցան իրենց բացասական  ազդեցությունը  բանակի ներքին կյանքի որակի  վրա։

-Ինչո՞վ է պայմանավորված գերիների մեծ քանակությունը։ Ինչպե՞ս եք մեկնաբանում իշխանության վերաբերմունքը, ավելի շուտ՝ դրա կտրուկ փոփոխությունը։ Գերիներին ականապատ քարտեզներ տալով ազատելուն պատրաստ  իշխանության  ներկայացուցիչ ԱՍիմոնյանը հայտարարեց՝ գերիները իրենցից ոչինչ չներկայացնող,  դասալիք են։

-Ես անձամբ գերիների թվի ավելացումը մի քանի գործոնով եմ պայմանավորում՝ հասարակական-քաղաքական։ Ըստ ինձ՝ նախ՝ պետք չէր խաղաղասիրական լոզունգներով  թմրեցնել զգոնությունը՝այդ թվում և հասարակության տրամադրվածությունն ու զգոնությունը։ Բացի այդ՝ ճիշտ չէր զուտ պաշտպանողական գծի մեջ բանակին պահելը:

Ինչ վերաբերում է իշխանության վերաբերմունքին, միանշանակ  բացասական եմ վերաբերում, հատկապես ԱԺ նախագահի տեսանյութում հնչեցրած մտքերին։ Գերին Ժնևյան կոնվեցիայով սահամանված անձ է, ՀՀ քաղաքացի է, ով ռազմական գործողությունների հետևանքով հայտնվել է հակառակորդի մոտ և ենթակա է պարտադիր վերադարձի, ում պետությունը պարտադիր պետք  է վերադարձնի ամեն հնարավոր միջոցով։ Ալեն Սիմոնյանը չպետք է թույլ տար իրեն այդպիսի մտերմիկ, ընկերական զրույց այդ նուրբ ու զգայուն թեմայով։  Ընդհանրապես անտեղի և անընդունելի է պետության առաջին դեմքերի մակարդակով խոսել որոշ գերիների կողմից կատարած դասալքությունների մասին, քանի որ եթե ինչ- որ զինվոր դասալքության է դիմել կամ մեկ այլ հանցագործություն է կատարել, ապա պետք է պատասխանատվության ենթարկվի օրենքով։ Այսօր պետք է խոսել միայն գերեվարված մարդկանց օր առաջ ՀՀ վերադարձնելու մասին, որից հետո՝ ըստ ընթացակարգի, այդ մարդիկ համապատասխան ծառայությունների կողմից հարցաքննվում են, և ըստ այդմ իրավական գնահատական է տրվում։ Իսկ մենք հիմա ունենք իրավիճակ, երբ այդ մարդկանց առանց հարցաքննելու, առանց նրանց լսելու, քաղաքական ղեկավարության կողմից  գնահատականի են արժանացնում։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում