Thursday, 28 03 2024
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի

Կողմ եմ Թուրքիայի հետ հարաբերություններին, բայց պայման չպետք է դրվի, որ Հայաստանը ճանաչում է Թուրքիայի տարածքային ամբողջականությունը

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է լիբանանահայ գործարար, Բեյրութում ՀՅԴ ներկայացուցիչ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում  ՀՅԴ ներկայացուցիչ Նազարեթ Սապունջյանը

Ինչպե՞ս եք գնահատում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանն ուղղված քայլերը, արդեն երկու կողմերը այս հարցով բանագնացներ են նշանակում: Այստեղ մտահոգվելու առիթ տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ:

Ես դաշնակցական եմ, եթե որպես դաշնակցական եք իմ կարծիքը հարցնում, չեմ կարող ասել: Իսկ եթե իմ անձնական կարծիքն եք հարցնում, ապա ես մտածում եմ, որ եթե երկրների միջև թշնամություն կա, պատերազմ կա, դա մի օր ավարտվելու է, սակայն ավարտվելու ձևեր կան: Արդարությամբ պետք է վերջանան: Եթե կողմերից մեկն ընկճվի, իր համար այդ թշնամությունը չի վերջանալու: Մենք սա համաշխարհային պատմությունից գիտենք: Օրինակ, Գերմանիան ու Ֆրանսիան 200 տարի միմյանց դեմ պատերազմեցին, իրար երկրները գրավեցին, կոտորեցին, բարց վերջում կարողացան հաշտվել, նստել խոսել, իսկ հիմա էլ դաշնակիցներ են: Իսկ դա հնարավոր եղավ, որովհետև լուծումն արդար եղավ: Եթե արդար լուծում չլինի, և կողմերից մեկը շարունակի գտնվել ընկճված վիճակում, ուրեմն վերջնական ու իրական հաշտություն չի լինելու: Մի օր այդ թշնամանքը կվերադառնա: Իմ կարծիքով, եթե Հայաստանի և Թուրքիայի կառավարությունների միջև հաշտություն պետք է լինի, անշուշտ, այդ հաշտությունը հզոր հիմքեր պետք է ունենա, բայց ես այսօր այդպիսի հիմքեր չեմ տեսնում: Արդարություն պետք է լինի, կողմերից որևէ մեկը չպետք է իրեն խաբված ու պարտված զգա:

Կարծում եք՝ հիմա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման ժամանակը չէ՞:

Մենք չենք կարող դեմ լինել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններին, բայց եթե այդ հարաբերությունները հաստատելու համար պայման կդրվի, որ Հայաստանը պետք է հրաժարվի իր հողային պահանջներից, դա չի ստացվի: Թող էլի դիվանագիտական հարաբերություններ լինեն, բայց առանց նախապայմանների: Եթե պետք է պայման դրվի, որ Հայաստանը հրաժարվի իր հողային պահանջներից կամ ճանաչի Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, դա չի կարող լինել, ես անձնապես դրան դեմ եմ: Թող առանց նախապայմանի հարաբերություններ լինեն, և միշտ իրար հետ խոսելով մի օր էլ կտեսես, որ արդարությունը կգա և Թուրքիան կընդունի իր պատմությունը և հատուցում կտա կամ հողերի մի մասը գոնե կվերադարձնի, մասնավորապես Արարատը, Սուրմալուի գավառն ու Անին:

Թուրքիան արդեն Հայաստանի հետ հարաբերությունների հարցով հատուկ բանագնաց է նշանակել Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպանին: Այս նշանակումը որքանո՞վ է մեզ հարմար, սա ճի՞շտ նշանակում է:

Այստեղ կարևորն այն է, որ որևէ նախապայման չդրվի Հայաստանի նկատմամբ: Հայաստանը չպետք է ճանաչի Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, մենք Թուրքիայից առնելիք ունենք: Մենք ջարդված, ընկճված ժողովուրդ ենք, մեր հողերն իրենց ձեռքին են: Մեզ կոտորել են, մեր հողերից քշել են և եթե հազար տարի էլ անցնի, չենք կարող դա ներել: Այն հայը, որ պատիվ ունի, չի կարող ընդունել, որ ամեն ինչ վերջացել է, արդեն կարող ենք թուրքերի հետ բարեկամանալ, համբուրվել: Եթե մենք չենք կարող պատերազմով չենք կարող մեր հողերը հետ բերել, դա պետք է լինի դիվանագիտության ճանապարհով: Մենք մեր նպատակից չպետք է շեղվենք, մենք մեր արդար իրավունքներն ենք ուզում: Թուրքիայի վարչակարգը պետք է ընդունի այդ արդար իրավունքները, ինչպես Գերմանիան ընդունեց հրեաներին հանդեպ իր արածները:

 Ամեն դեպքում, այն, որ Հայաստանն ու Թուրքիան հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլեր են ձեռնարկում, նախ Հայաստանը պետք է հստակեցնի նախապայմանների հետ կապված հարցը, նոր նման գործընթաց սկսի՞:

Ես հարաբերություններին դեմ չեմ, կողմ եմ, կամաց-կամաց պետք է հաշտվենք, հարաբերությունների միջոցով մեր իրավունքների գոնե մեկ մասին հասնենք: Ես նման հույս ունեմ: Ես անձնապես որևէ թուրքի հետ թշնամություն չունեմ: Անգամ թուրքեր կան, որ ընդունում են, որ հայերի հանդեպ սխալ են վարվել: Պետք է այդպիսի թուրքերի միջոցով տարածել ճշմարտությունը, որ պատմությունը հստակ դառնա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում