Tuesday, 16 04 2024
19:40
Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները
Մեկ տարում միայն մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել
ՀՀ-ն առավել ջանք չի գործադրել բանակցություններում. Ադրբեջանը առարկության համար 3 փաստարկ ունի
«Արմմոնո» փառատոնը խոսում է երազանքների մասին. ազատագրում է փակ դռներից
ԱԺ ՄԻՊ նիստում հաստատվեց 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը դատապարտող նախագիծը
Փողոցները մաքրող անձանց մի մասը կամուրջի տակ է փոխում հանդերձանքը, լոգարանով տեղ տվեք․ ՔՊ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Մի պահ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ցանկացած երկրում, եթե Ոստիկանություն չլինի». վարչապետ
Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան

Ադրբեջանի՝ ԵԱՏՄ ու ՀԱՊԿ անդամ դառնալը իրատեսական է և դա չի լինի պարտքի վերադարձ ՌԴ-ին՝ պատերազմի ժամանակ իրեն օգնելու համար․ Դուգին

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է Միջազգային եվրասիական շարժման առաջնորդ, ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը։

-Պարոն Դուգին, օրերս Ղազախստանի առաջին նախագահ Նորսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ Ադրբեջանին պետք է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ տալ, ինչին դրական է արձագանքել նաև պաշտոնական Մոսկվան՝ շեշտելով, որ այդ նախաձեռնությունն արժանի է ուշադրության։ Դուք նախկինում պնդում էիք, որ ղարաբաղյան պատերազմից հետո, Ադրբեջանը պետք է դառնա ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ և այդպիսով փոխհատուցի Ռուսաստանին, որն օգնեց այդ երկրին  տարածքներ վերադարձնել։ Հիմա այս հնարավորությանն ինչպե՞ս եք նայում։

Ես դա շատ իրատեսական եմ համարում և  կարծում եմ, որ հարցը միայն այն է, թե երբ։ Այսինքն՝ այստեղ ամեն ինչ կախված է Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակից։ Եվ նաև դա  կախված է այն բանից, թե որքան արագ է  հնարավոր որոշակիորեն նորմալացնել հարաբերությունները Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Հիմա, դուք գիտեք, որ այդ  հարցերի շուրջ կան որոշակի պայմանավորվածություններ։ Խոսքը մասնավորապես տրանսպորտային միջանցքի, սահմանների  բացման մասին է։ Ուստի ես կարծում եմ, որ այդ հարցերը միմյանց հետ փոխկապակցված են։ Ուզում եմ նաև շեշտել, որ Ադրբեջանի՝ ԵԱՏՄ  կամ ՀԱՊԿ դառնալու պարագայում Հայաստանի հետաքրքրությունները որևէ կերպ չեն ոտնահարվի։ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, այդ կազմակերպությունների լիիրավ անդամը։ Հայաստանի հետաքրքրություններն անպայման հաշվի կառնեն։ Ես  կարծում եմ, որ հայ-ադրբեջանական  հարաբերությունների նորմալացման հնարավորության ֆոնին  նաև առաջընթաց կլինի Ադրբեջանի՝ եվրասիական կառույցներ առավել խորը ինտեգրման հարցում։

-Իսկ դա ինչո՞ւ է  անհրաժեշտ Ադրբեջանին, կա՞ն ռեալ օգուտներ, թե՞ խոսքը քաղաքականության մասին է։

-Իհարկե եթե նայենք Ադրբեջանի տեսակետից, ապա դա համապատասխանում է Ադրբեջանի ազգային շահերին։ Դա հենց այնպես չի արվում։ Մենք ապրում ենք շատ բարդ ու լարված աշխարհում։ Կա արևմտամետ երկրների խումբ, որոնք  իրենց քաղաքականությունը հարմարեցնում են Միացյալ Նահանգների քաղաքականությանը։Այդ երկրների ցանկում են նաև հետխորհրդային որոշ երկրներ։ Այսօր դրանք Մոլդովան, Ուկրաինան ու Վրաստանն են։ Բայց կան նաև բազմավեկտոր աշխարհի կողմնակիցներ։ Ռուսաստանն ու Ադրբեջանը հենց այդ խմբից են, ուստի Ադրբեջանը արդեն կողմնորոշված է՝ բազմավեկտորության կողմնակից է։ Եվ այդպիսով այդ կառույցներին ինտեգրվելն էլ ամբողջությամբ  բխում է Ադրբեջանի ազգային շահերից։

-Իսկ գուցե նաև  այդպիսով պա՞րտք կվերադարձնի Ռուսաստանին, որը, ինչպես Դուք եք ոչ մեկ անգամ նշել օգնեց Բաքվին  պատերազմի ժամանակ վերադարձնել իր տարածքները։

-Ո՛չ, ես չեմ կարծում, որ դա պարտք է, դա բխում է Ադրբեջանի հետաքրքրություններից։Ադրբեջանը հակված էր այդ ինտեգրումներին, իսկ խոչտընդոտը ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելն էր։ Այժմ պարզապես չկան խոչընդոտներ։ Հարցն այն է, որ սա ամենևին պարտք չէ, փոխանակում էլ չէ։Պուտինն ու Ալիևը նման ինտեգրացիաների մասին շատ շուտ էին խոսում, դեռ նախքան պատերազմը։ Այլ հարց է, որ ղարաբաղյան հակամարտության հարցը առկախված էր։ Հիմա նման խնդիր չկա։Իսկ հարցը, թե ինչ արագությամբ դա կարող է տեղի ունենալ՝ ս չեմ կարող ասել։ Դա մի գործընթաց է, որը կախված է բազմաթիվ գործոններից։ Ինչպես նշեցի՝ ամենակարևոր գործոններից մեկը Ադրբեջանի ու Հայաստանի միջև քիչ թե շատ հարաբերությունների  կայունացումն է, որովհետև Հայաստանը ՀԱՊԿ ու ԵԱՏՄ անդամ է, ու մենք անկասկած նաև Հայաստանի կարծիքը պետք է հաշվի առնենք։

-Դուք նշում եք Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը, բայց ինչքանո՞վ է  դա հնարավոր այն դեպքում, երբ Բաքուն պնդում է, որ ղարաբաղյան հակամարտությունն այլևս անցյալում է, ամբողջությամբ լուծված է, իսկ հայկական կողմն այդպես չի համարում և պնդում է կարգավիճակի հստակեցման հարցը։ Կարծում եք՝ հակամարտությունն իսկապե՞ս կարգավորվել է նաև միջնորդ պետությունների՝ այդ թվում նաև Ռուսաստանի համար և հստակեցման անհրաժեշտ հարցեր չկան։

-Ես կարծում եմ, որ ղարաբաղյան հակամարտությունը հիմնականում կարգավորված է։ 30 տարի պահանջվեց Հայաստանի համար այլ որոշում ամրագրելու համար, բայց դա չստացվեց։ Այն միակ որոշումը, որին հնարավոր էր հասնել, հենց դրան էլ հասան։ Այլ հարց է, որ կան հարցեր կարգավիճակի, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության հետ կապված, ինչպես նաև այդ տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանության հարցը։ Կան շատ հարցեր, որոնք իհարկե լուծված չեն։ Նաև կա սահմանների դելիմիտացիայի խնդիրը, առայժմ անհրաժեշտ է նաև ռուսական ներկայությունը։ Իհարկե դեռ շատ հարցեր կան։ Բայց մեծ հաշվով ստատուս քվոյի փոփոխությանը հնարավոր եղավ հասնել՝ Ռուսաստանի երկու եղբայրական ժողովուրդների միջև ողբերգական պատերազմի արդյունքում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում