ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի կարծիքով քաղաքապետ Հայկ Մարությանը դուրս է եկել ՔՊ-ից և չի կրում նրա գաղափարները, ուստի մեզ պետք է կուսակցության գաղափարները կրող քաղաքապետ․ «Ընտրվել է ոչ թե Հայկ Մարությանը, այլ ՔՊ-ն․ նա դուրս է եկել կուսակցությունից և չի կրում նրա գաղափարները: 2019 թվականից սկսած մեր քաղաքական ուժը հարվածներ է ստացել Հայկ Մարությանից: Հրաժարական տվող մարդը հիմա կտար հրաժարական, ոչ թե կառչեր աթոռից»:
Անդրադառնալով տնտեսական զարգացմանը, պատգամավորը նկատեց․ Հաջորդ տարվա համար մեր առջև ավելի մեծ թիրախ ենք դրել: Ինչքան էլ որոշ մարգինալներ չեն պատկերացնում խաղաղության դարաշրջանը, պետք է ընդունեն՝ առանց դրա ապագա չկա»: