Friday, 19 04 2024
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ

Սփյուռքը կողմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, բայց ոչ հայկական իրավունքներից որևէ մեկի հաշվին

Հայաստանն ու Թուրքիան հայտարարել են, որ հարաբերությունները կարգավորելու հարցերով զբաղվող հատուկ ներկայացուցիչներ են նշանակելու: Հայաստանը հայտարարել է, որ ինչպես նախկինում, հիմա էլ պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու գործընթաց սկսել։

Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, Հայաստանի հատուկ ներկայացուցչի անունը դեռ հայտնի չէ, մամուլում շրջանառվում է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի անունը։

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատման վերաբերյալ վերջին զարգացումները սփյուռքում ավանդական կուսակցությունների շրջանում մտահոգություններ չի առաջացրել։

Այս առնչությամբ Սոցիալ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության քարտուղար, լիբանանաբնակ Ալեքսան Քէօշկէրեանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը պետք է լինի առանց որևէ պայմանի. «Հայաստանը տնտեսապես պետք է ինքն իրեն պաշտպանի, այնպես որ Թուրքիայի տնտեսությունը կուլ չտա մեր ազգային տնտեսությունը, և մենք չպետք է հրաժարվենք Հայ դատի մեր որևէ պահանջից, դա լինի Հայոց ցեղասպանության հարց, լինի Ղարաբաղի հարց: Այդ դեպքում, այո, երկու հարևան երկրների հարաբերությունները ինչ-որ ժամանակ  պետք է կարգավորվեն: Բայց կրկին շեշտում եմ, որ դա պետք է արվի բոլոր ռիսկերը հաշվի առնելով և ոչ հայկական իրավունքներից որևէ մեկի հաշվին:

Դրա համար էլ այս պրոցեսը 1-2 օրվա մեջ չի հաջողվի, պետք է ժամանակ անցնի: Բանագնացները կնշանակվեն, բայց մինչև հարաբերությունների վերջնական բնականոնացումը մենք պետք է ամրապնդվենք տնտեսապես, ֆիզիկապես, ինչու չէ նաև մեր բանակով և ամեն ինչով»,-ասաց նա:

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում, որ այդ հարցով Թուրքիայի կողմից բանագնաց է ներկայացվել Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպանը, Քեօշկէրեանը պատասխանեց. «Ճիշտն ասած, ես չեմ ճանաչում այդ անձին, ոչ էլ իր գործունեությանն եմ ծանոթ: Սակայն հատկանշական է, որ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը նշանակվում է բանագնաց, սա ինչ-որ տեղ ցույց է տալիս Ամերիկայի օրհնությունն այս հարցի վերաբերյալ, որն արտահայտել են արդեն իրենք՝ ասելով, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների բնականոնացումը պետք է լինի: Ինչպես նաև Ռուսաստանի ԱԳՆ-ն է հայտարարել: Այսինքն այս հարցը, ինչ-որ տեղ դուրս է եկել Հայաստանի իշխանությունների կամքից: Երբ այսպիսի հզոր պետություններ հովանավորում են այդ գործընթացը, դա նշանակում է, որ ինչ-որ տեղ վերևներից էլ ճնշումներ կան: Ես ճնշում բառը չակերտներում եմ օգտագործում, կարծում եմ՝ ԱՄՆ-ն էլ, Ֆրանսիան է, ԵՄ-ն էլ, Ռուսաստանն էլ հորդորում են գնալ այդ քայլին»:

Նույն խնդրի առնչությամբ ՌԱԿ պատվո ատենապետ Սարգիս Խաչատուրյանն ասաց. «Մենք բնավ չենք ուզում գործակցել թուրքերի հետ այստեղ, բայց եթե Հայաստանում ինչ-որ բան կա, և պետք է լինի, իրոք Հայաստանի բոլոր քայլերին ի նպաստ ենք: Հայաստանն ինչ էլ ասի, մենք համաձայն ենք: Մենք հայրենիքի կողքին ենք, ինչ-որ ասի հայրենիքը, մենք իր հետ ենք Մենք ինչ կարողանում ենք անել հայրենիքի համար, անում ենք և ուզում ենք բոլոր ձևերով միասնաբար համագործակցել Հայաստանի հետ»:

Ինչ վերաբերում է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես, Սյունիքում, Հայաստանի սահմաններին, նաև Արցախի շուրջ, Սարգիս Խաչատուրյանն ասաց. «Ինչը հայրենիքին ի նպաստ է, մենք այնտեղ ենք: Արցախի խնդրում նույնպես մենք համաձայն ենք հայրենիքի հետ, մենք հայրենիքի դեմ չենք գործում»:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում