Դեկտեմբերի 5-ին, Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքում կայացած ՏԻՄ ընտրություններում ամենաշատ ձայներ հավաքած « Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ՔՊ-ականները ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել։
«Առաջին լրատվական»-ի հետ հեռախոսազրույցում Արփի խոշորացված համայնքի ղեկավար, ՔՊ-ի ցուցակը գլխավորող Սերգեյ Ղարիբյանը հաստատեց այս տեղեկությունը, և ասաց, որ կսպասեն ընտրական հանձնաժողովի որոշմանը։
ՔՊ-ի և «Արփի Ամասիա» նորաստեղծ դաշինքի հավաքած ձայները չնչին քանակով են միմյանց զիջում՝ ընդամենը 18 ձայնով, երկու քաղաքական ուժերն էլ ստանալու են 6-ական մանդատ։
«Առաջին լրատվական»-ին ՔՊ-ի թեկնածու Մերգել Ղարիբյանը հաստատեց նաև այն տեղեկությունը, որ այո՛, իրենք գտնում են՝ համայնքապետը պիտի լինի ՔՊ-ից։