The Wall Street Journal օրաթերթի All Things Digital պարբերականը հաղորդում է, որ Apple ընկերությունը համակարգիչներ արտադրող Hewlett-Packard մեկ այլ խոշոր ընկերությունից գնել է 40 հեկտար հողատարածք Կալիֆոռնիա նահանգի Կուպերտինո քաղաքում, որը համարվում է Սիլիկոնային հովտի մայրաքաղաքը:
Գործարքի գումարի մասին տեղեկություններ չեն հայտնվում, սակայն ըստ որոշ աղբյուրների` այն կարող է հասնել $300 մլն-ի: Տարածքը գտնվում է ընկերության գլխավոր գրասենյակից շատ փոքր հեռավորության վրա, ինչը թույլ կտա ավելի արդյունավետ կազմակերպել աշխատանքները: Միայն վերջին տարվա ընթացքում Apple-ը գործի է ընդունել 12,300 նոր աշխատող` ընկերության աշխատատեղերի ընդհանուր քանակը հասցնելով 46,600-ի: