Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆեյսբուքյան իր էջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ լուսանկար է հրապարակել։ Այն երեկ կայացած եռակողմ հանդիպումից է, որին կից Մակրոնը երեք լեզվով՝ ֆրանսերեն, հայերեն և ադրբեջաներեն լակոնիկ գրառում է արել.
«Հայաստան, Ադրբեջան, միասին»։
Հիշեցնենք, որ Բրյուսելում ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ նախօրեին տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Նիկոլ Փաշինյանի, և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։