Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Արենիի համայնքապետի պարզաբանումը՝ Գնիշիկ բնակավայրի որոշ տարածքներ մրցույթով վարձակալությամբ հատկացնելու վերաբերյալ

«Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ի (FPWC) թիմը բաց նամակ է հղել Արենի համայնքի ղեկաավրին և ավագանու անդամներին՝ հայտնելով մտահոգություն համայնքի ղեկավարի նոյեմբերի 16-ի որոշման առնչությամբ, որը վերաբերում է Գնիշիկ բնակավայրի որոշ տարածքներ մրցույթով վարձակալությամբ հատկացնելուն։

«Առաջին լրատվական»-ը, խնդրի շուրջ զրուցել և պարզաբանում է ստացել, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ   Սահակյանից։

Ըստ Հուսիկ Սահակյանի, Գնիշիկ բնակավայրի այն տարածքները, որոնք հայտարարված են վարձակալությամբ հատկացնելուն, այս պահին ոչ մի ընկերության կողմից չեն օգտագործվում։ Սակայն այն նախկինում  վարձակալության հիմունքներով տրվել  է «Բեզոար» բնապահպանական հիմնադրամին, որն էլ այս պահին միակ մրցույթին հայտ ներկայացրած ընկերությունն է։

Համայնքապետարանն ավագանիների խորհրդով վարձակալության գումար է սահմանել և հայտարարել վարձակալության մրցույթ։

«Մրցույթ է հայտարարվել, և յուրաքանչյուր ոք, ընկերություն կարող են գալ և մասնակցել մրցույթին։ Ի՞նչու այդ «Բաց նամակ» գրող ընկերությունը  չի ներկայացրել հայտ մրցույթի մասնակցության, և մի բան էլ գրում է գաղափարական տարաձայնությունների մասին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց համայնքապետը։

Կազմակերպության թիմի կարծիքով մրցույթում առկա են ՀՀ իրավական նորմերին հակասող դրույթներ, քանի որ մրցույթի հայտարարության մեջ նշվում է վարձակալությամբ հատկացվող տարածքներում թույլատրելի որսի մասին, մինչդեռ Գնիշիկ բնակավայրի տարածքում որսն արգելված է. այն ներառված չէ Վայոց ձորի մարզի որսահանդակների սխեմատիկ քարտեզում: Ըստ համայնքապետի, այն տարածքներում, որտեղ որ օրենքով սահմանված կարգով կարելի է որս անել, արոտ, բույսեր կան, որ ժողովուրդը քաղում է և օգտագործում է, բնականաբար,  չպիտի խոչընդոտվեն։

Արենի համայնքապետը զրույցի վերջում նշեց, որ «Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) թիմին ի պատասխան լինելու է Բաց նամակ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում