«Բրյուսելյան հանդիպումը բարենպաստ էր մեզ համար, բայց գերսպասումներ ունենալ պետք չէ»,- տեսակետ է հայտնում ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը։ Ըստ նրա՝ ԵՄ-ն հստակ ցույց տվեց, որ մեր տարածաշրջանը գնտվում է իր հետաքրքրության տիրույթում։ Անդրադառնալով ձեռքբերումներին՝ փորձագետը կարևոր է համարում եվրոպական փորձագիտական խմբի տրամադրումը սահմանազատման հարցերի վերաբերյալ՝ ընդգծելով, որ այն բխում է նաև ռուսական շահից։