Friday, 29 03 2024
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ

Բրյուսել-Երևան-Ստեփանակերտ. նոր իրավիճակի հնարավորություններն ու մարտահրավերները

Բրյուսելի Փաշինյան-Ալիև հանդիպումներից հետո Երևան վերադարձած վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 16-ին ընդունել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին: Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի հանդիպման մանրամասներ հայտնի չեն, սակայն դժվար չէ կռահել, որ Հայաստանի վարչապետն ու Արցախի նախագահը քննարկելու էին Բրյուսելի հանդիպումները և դրանցում շոշափված հարցերը, իհարկե նաև նոյեմբերի 26-ի Սոչիի եռակողմ հանդիպման ելակետով:

Մինչ Արայիկ Հարությունյանին ընդունելը Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ Ալիևի հետ բրյուսելյան հանդիպմանը վերահաստատել են Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման  որոշումն ու պայմանավորվածությունը, որ ունեցել են Սոչիի եռակողմ հանդիպմանը: Ըստ Փաշինյանի, եթե դրական զարգացում լինի նաև հայ-թուրքական հարաբերության ուղղությամբ, բերելով նաև հաղորդուղիների ապաշրջափակման այդ հարցում, ապա երկաթուղային նախագիծը կարող է ստանալ ավելի լայն նշանակություն: Փաշինյանը թերևս նկատի ունեի նաև Գյումրի-Կարս ուղղության միացումը: Իհարկե այս ամենը անկասկած լինելով որոշակի քննարկումների առարկա, նաև դեռևս բավականին նախագծային փուլում է և այստեղ քննարկումները անկասկած կշարունակվեն դեռ երկար, ընդ որում թերևս համաձայնությունների և անհամաձայնությունների «վայրիվերումներով»: Միաժամանակ, իրավիճակի մի կողմից առարկայական, մյուս կողմից բազմաշերտ ու խրթին բնույթը վկայում է այն, որ Բրյուսելում տեղի ունեցավ փաստորեն Փաշինյան-Ալիև կրկնակի հանդիպում՝ դեկտեմբերի 14-ին ԵԽ նախագահ Շարլ Միշելի նախաձեռնությամբ, և երկրորդը՝ համենայն դեպս չսպասված՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի միջնորդությամբ: Այս ամենն անկասկած վկայում է բավականին դինամիկ փուլի մասին և այն, որ դրանից անմիջապես հետո Հայաստանի վարչապետը Երևանում ընդունում է Արցախի նախագահին ու նրա հետ քննարկում իրավիճակը, ինքնին կարևոր ակտ է:

Միաժամանակ, կարևոր է այն, թե ինչպիսի բնույթ է կրում հանդիպումը՝  Հայաստանի վարչապետը ընդգծում է Արցախի սուբյեկտություն և պարզապես ինֆորմատիվ հանդիպում ունենում Արայիկ Հարությունյանի հետ, թե՞ Երևանն ու Ստեփանակերտը քննարկում են որոշակի տակտիկական գործողություններ կամ ռազմավարական հեռանկարներ, կապված այն դինամիկ զարգացումների հետ, որ նշմարվում են ոչ միայն արցախյան, հայ-ադրբեջանական, այլ նաև հայ-թուրքական ուղղություններով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում