«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայամնագիր» խմբակցության և քաղաքապետ Հայկ Մարությանի միջև միջնորդավորված պայմանավորվածություն է եղել, որ մինչև դեկտեմբեր ՔՊ-ն հանդուրժում է Հայկ Մարությանին, իսկ դրանից հետո նա պետք է հեռանա.
«Կարծես թե ինչ-որ բան այն չէ այդ պայմանավորվածության մեջ, որովհետեև, ըստ ԱԺ կուլիսներում պտտվող տեղեկությունների, դա տեղի է ունեցել Սուրեն Պապիկյանի ու Հայկ Մարությանի միջև, բայց ըստ երևույթին ինչ-որ բան խախտվել է և ՔՊ-ն սկսեց ռեպրեսիաներ կիրառել նաև քաղաքապետի նկատմամբ»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Թովմասյանը: