Monday, 06 02 2023
ԼՂ-ն ի սկզբանե պատկանել է Հայաստանին և միշտ բնակեցված է եղել հիմնականում հայերով. Ջոֆրի Ռոբերտսոնի հոդվածը
Լավրովին պաշտպանելը քաղաքական միջոցներով իշխանության գալու անհուսալիություն է
19:10
Բայդենը հրահանգել է օգնություն տրամադրել Թուրքիային
Ուղիղ․ Թուրքիայում և Սիրիայում փրկարարական աշխատանքները շարունակվվում են
Միրզոյանը հանդիպել է Գերմանիա – Հարավային Կովկաս բարեկամության խմբի նախագահի հետ
18:57
Թիրախային աջակցությունը Վիվա-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում
Թուրքիայի երկրաշարժը շատ ավելի ուժեղ Է եղել, քան Սպիտակի երկրաշարժը. ՌԴ գիտությունների ակադեմիա
«Ո՞ր» Գերմանիայի հետ է խոսելու Հայաստանի արտգործնախարարը. կարևոր ուղղություն բարդ պահին
18:40
Եվրահանձնաժողովում պարզաբանել են, թե ինչու ԵՄ-ն Սիրիային օգնություն չի ուղարկում երկրաշարժից հետո
Թուրքիայում և Սիրիայում զոհերի թիվը անցել է 1900-ը
Թուրքիայի խորհրդարանը դադարեցրել է աշխատանքները
5.4 մագնիտուդով երկրաշարժ Ղազախստանում
18:30
Աշխարհի առաջատար ֆոնդային բորսաների ցուցանիշները – Փետրվար 6 ,2023
18:30
ԵՄ-ում ակնկալում են, որ պատժամիջոցների պատճառով օրական 300 մլն եվրոյով կնվազեն էներգապաշարների վաճառքից ՌԴ-ի եկամուտներ
Նախագահ Հարությունյանը հրավիրել է խորհրդակցություն իրավապահ համակարգի ղեկավար կազմի հետ
Օրվա թիվը` 4308 ճանապարհային պատահար, 321 զոհ
18:20
Էր Ռիադը նախազգուշացրել Է նավթի դեֆիցիտի մասին՝ նավթ արդյունահանող երկրների դեմ պատժամիջոցների պատճառով
Արդարությունը վերականգնվեց․ «Նժդեհ» պարախմբի համերգը տեղի ունեցավ Մոսկվայում
Էրդողանը կարող է օգտագործել այս երկրաշարժը
18:08
Զելենսկին Ռադային առաջարկել է երկարաձգել ռազմական դրությունը և զորահավաքը
18:05
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արմեն Փամբուխչյանին զեկուցվել է ՆԳ նախարարության կազմավորմանն ուղղված աշխատանքների ընթացքը
Լուրերի երեկոյան թողարկում 18:00
Սեյրան Օհանյանը կոչ է անում բոյկոտել ԱԺ նիստը
Ինչ-որ սցենար է մշակվել. զինդատախազը հերքում է վարկածները
17:50
Իրանն սպասում է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի այցին. Իրանի ԱԳՆ
17:45
Եղանակը Հայաստանում – Փետրվար 7, 2023
17:40
Իտալիայի հարավում հնարավոր է երկրաշարժ
Կհանվի ապրանքային նշանի գրանցման հայտի համար նախատեսվող հավելյալ տուրքը
Հանգստի համար հարմարավետ պայմաններ կապահովվեն Աբովյան պուրակում

Աննա Թերքոթ-Աստվածատրյանն ընտրվել է Վեսթբրուքի քաղաքային խորհրդի նախագահ

«Աննա Աստվածատրյան» հիմնադրամի նախագահ, բարերար, ամերիկաբնակ գրող, իրավաբան Աննա Թերքոթ-Աստվածատրյանն ընտրվել է ԱՄՆ Մեն նահանգի Վեսթբրուքի քաղաքային խորհրդի նախագահ: Այս մասին հրապարակում է պատրաստել Portland Press Herald-ը՝ մեր հայրենակցին ներկայացնելով որպես պատմություն կերտող, այս պաշտոնում առաջին կին և ներգաղթյալ ղեկավարը: Քաղաքային խորհուրդն Աննա Աստվածատրյանին ընտրել է փակ գաղտնի քվեարկությամբ: Խորհրդի նորընտիր ղեկավարն այս ընտրությունը բացատրել է նրանով, որ երկրում ներգաղթյալների աճին զուգահեռ առաջանում է նրանց կողմից ներկայացուցիչ ունենալու անհրաժեշտությունը: «Ես անհամբերությամբ սպասում եմ այդ քննարկումներն աջակցելու իմ դերակատարմանը: Իմ հիմնական նպատակներից է սերտորեն համագործակցել դպրոցների հետ բյուջեի հարցերով, որպեսզի, երբ այն տեսնենք, անակնկալի չգանք»,-ասել է Աննա Աստվածատրյանը:

Օրաթերթը ներկայացրել է Թերքոթի կենսագրության որոշ դրվագներ, մասնավորապես այն, որ նա ծնվել է Ադրբեջանում, սակայն նրա ընտանիքը ստիպված է եղել լքել Բաքուն, երբ Աննան դեռ երեխա էր, հայերի դեմ իրականացվող հարձակումների պատճառով: Ընտանիքը երեք տարի ապրել է Հայաստանում, որից հետո տեղափոխվել են ԱՄՆ: Այստեղ Աննա Աստվածատրյանը ստացել է իրավաբանի կրթություն, այնուհետև որպես քարտուղար աշխատել Հաագայի Միջազգային քրեական դատարանում: 2012-ին հրատարակել է Բաքվի ջարդերի իր օրագիրը՝ «Ոչ մի տեղ. աքսորի պատմություն» վերնագրով:

Մենում նրա քաղաքական կարիերան սկսվել է 2013 թվականից, երբ հաջողությամբ աշխատել է օրենսդիր մարմնի կողմից Արցախի Հանրապետության պաշտոնապես ճանաչման ուղղությամբ: Մի քանի տարի հետո արդեն դարձել է Մենի քաղաքային խորհրդի անդամ:

Աննա Թերքոթ-Աստվածատրյան հայտնի է Արցախի միջազգային ճանաչման գործում իր մեծ դերակատարմամբ: 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի հետ նախաձեռնել է «Արցախյան պատերազմ 2020. կորուստներ, մարտահրավերներ եւ դիմակայության զարգացման հնարավորություններ» հետազոտությունը պատերազմից հետո Արցախում հաստատված ընտանիքների կարիքների գնահատման նպատակով՝ նպաստելու հետագայում թիրախավորված քաղաքականության մշակմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում