Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում քիչ առաջ խայտառակ արդյունքով աչքի ընկան Հայաստանի ներկայացուցիչները։ 102 թաշային կարգում Սամվել Գասպարյանը և Արսեն Մարտիրոսյանը հրում վարժությունում ձախողվելով բոլոր մոտեցումները երկամարտում 0-ական արդյունք ցույց տվեցին։
Ավելի վաղ 0 էր ստացել նաև Անդրանիկ Կարապետյանը։ Տեղի ունեցած կատարյալ խայտառակության պատասխանատուն ինչ խոսք Հայաստանի հավաքականի մարզչական շտամբ է։ Տեղի ունեցածին ավելի մանրամասն կանդրադառնանք վաղը։