Թբիլիսիից ոչ հեռու գտնվող Վազիանիի ավանում տղամարդը սպանել Է կնոջը եւ զոքանչին, որից հետո ինքնասպանությամբ վերջ Է տվել կյանքին:
Սպանության փաստն արդեն հաստատել են Վրաստանի ՆԳ նախարարությունում: Ինչպես Sputnik Վրաստանին հաղորդել են մամուլի ծառայությունում, քրեական գործ Է հարուցվել «Դիտավորյալ սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում, որը կատարվել Է ընտանիքի անդամի նկատմամբ» հոդվածով:
Հանցագործությունը պատժվում Է 16-ից մինչեւ 20 տարի ժամկետով ազատազրկմամբ կամ անժամկետ բանտարկությամբ: Միջադեպը տեղի Է ունեցել ուշ գիշերին: Նախնական տվյալների համաձայն, սպանության մեջ կասկածվող անձի կնոջ մոտ արձանագրվել Է դանակով հասցված վերքեր՝ պարանոցի շրջանում: Այլ մանրամասների մասին առայժմ չի հաղորդվում, հաղորդել Է Sputnik-ը: