«Ի սկզբանե ակնհայտ էր, որ այդպես է լինելու։ Ինչ-որ տեղ նաեւ բնական է։ Հաղթած պետությունը պարտվածի հետ փոխհարաբերություններում ձգտելու է առավելագույնի, մենք էլ պետք է ձգտենք նվազագույն կորուստներով դուրս գալ իրավիճակից»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությանը, թե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» պետք է գործի «Լաչինի միջանցքի» տրամաբանությամբ՝ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր, Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը։