«ԵՄ-ն փորձում է ՌԴ-ի ձեռքից վերցնել մոդերատորի դերը․Բրյուսելյան հանդիպումը դրական էր մեզ համար»,-նման տեսակետ է հայտնում «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը։ Նրա խոսքով՝ Բրյուսելում բացահայտվեց Ալիևի ամենամեծ սուտը այն մասին, որ նա մշտապես մեղադրում էր Հայաստանին այս պրոցեսները տորպեդահարելու համար, մինչդեռ Ալիևն ընդունեց, որ նախապայմաններ ունի, դրա համար էլ ապաշրջափակման աշխատանքները տեղից չեն շարժվում։