Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ադրբեջանցիները վախենում են Ֆրանսիայի հայերից․ «Ղարաբաղը» չի՞ մեկնի Մարսել

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի 1/16-րդ եզրափակում Ադրբեջանի չեմպիոն «Ղարաբաղը» մրցելու է ֆրանսիական «Մարսելի» հետ։ Առաջին հանդիպումը տեղի է ունենալու գալիք տարվա փետրվարի 18-ին Մարսելի «Վելոդրոմ» մարզադաշտում։ Ֆրանսիական ակումբի հետ մրցելու փաստը լուրջ անհանգստություն է առաջացրել Ադրբեջանում։ Մասնավորապես, ադրբեջանական մամուլը գրում է, որ իրենց թիմին բաժին է հասել բոլոր առումներով ամենաանհարմար մրցակիցը։ ««Մարսելի» հետ դիմակայության ամենավտանգավոր դետալներից է հայերի գործոնը։ Ըստ պաշտոնական տվյալների Մարսելում բնակվում է 100 հազար հայ։ Դա կազմում է քաղաքի 15 տոկոսը։ Սա նշանակում է, որ առաջիկա հանդիպմանը սպասվում են լուրջ սադրանքներ։ Մեր թիմը մեկ բազմից է ենթարկվել սադրանքների հայերի կողմից։ Մարսելում բնակավող հայերն էլ իրենց հերթին աչքի են ընկնում ագրեսիվ պահվածքով»,- գրել է ադրբեջանցի լրագրող Իմրան Հուսեյնովը։

Հիշեցնենք, որ վերջերս նույն «Վելոդրոմ» մարզադաշտում աղմակահարույց միջադեպ էր տեղի ունեցել թուրքական «Գալաթասարայի» մասնակցությամբ հանդիպման ժամանակ։ Մասնավորապես, սեպտեմբերի 30-ին կայացած Եվրոպա լիգայի խաղարկության «Մարսել»- «Գալաթասարայ» խաղը 38-րդ րոպեին դադարեցվել էր, քանի որ երկրպագուների միջև բախում է սկսվել։ Ֆրանսիացի և թուրք երկրպագուները միմյանց վրա ճայթուցիչներ էին նետել։ Թուրքական ակումբի գլխավոր մարզիչը մոտեցել էր հյուրերի տրիբունային և փորձել անձամբ հանգստացնել երկրպագուներին։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ ՝ միջադեպը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ ֆրանսիացի երկրպագուները բարձրացրել էին Հայաստանի և Քրդստանի աշխատավորական կուսակցության դրոշները։ Բախման հետևանքով մարզադաշտում հրդեհ էր սկսվել, որը մարվել էր հրշեջների կողմից։ Հաշվի առնելով թուրքական ակումբի մասնակցությամբ խաղի միջադեպը Ադրբեջանում քննարկվում է փետրվարի 18-ին նախատեսված հանդիպման վայրի փոփոխությանը հասնելու տարբերակը։ Ավելի ստույգ, Ադրբեջանում չեն բացառում, որ «Ղարաբաղի» ղեկավարությունը խնդրանքով դիմի ՈւԵՖԱ-ին մրցավեճի վայրը փոխելու խնդրանքով։ Դեռևս 2018 թվականին տեղի ունեցած Ֆուտբոլի Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի վերջին տուրի «Արսենալ»-«Ղարաբաղ» հանդիպումը հայտնվել էր միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում: Մրցավեճի ժամանակ խաղադաշտ էր ներխուժել հայ երիտասարդը, որը ծածանել Արցախի դրոշը: Նրա շապիկի վրա պատկերված էր Հայաստանի և Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի լուսանկարը:

Տեղի ունեցածը, բնականաբար, վայնասունի շարժառիթ էր դարձել Ադրբեջանում: Հարևան երկրում կատարվածը որակել էին հայկական սադրանք: Երիտասարդը, որը ներխուժել էր մարզադաշտ Բելգիայում բնակվող Սպարտակ Ադամյանն է։ Նա հայ երկրպագուների «Առաջին ճակատ» շարժման անդամ է։ Արդեն 2019 թվականին Լյուքսեմբուրգում տեղի ունեցած տեղի «Դյուդելանժի» և «Ղարաբաղի» խաղն անմիջապես հայտնվել էր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, երբ մարզադաշտի վերևում հայտնվել էր անօդաչու թռչող մի սարք՝ Ղարաբաղի դրոշով: «Ադրբեջանցի ֆուտբոլիստները բորբոքվեցին, վայրկյանների ընթացքում զայրույթի ալիքը հասավ հանդիսատեսների տրիբունա՝ ստիպելով մրցավարին ժամանակավորապես ընդհատել հանդիպումը», – գրել էր տեղի պարբերականներից մեկը՝ հավելելով․ – «Թեև խաղն ընդհատվել էր, սակայն գնդակը շարունակում էր թռչել այս ու այն կողմ, քանի որ ադրբեջանցի կիսապաշտպան Գարա Գարաևը ապարդյուն փորձում էր իջեցնել վիճահարույց դրոշը»: Հարկադրված ընդմիջումից հետո, մոտ 15 րոպե անց խաղը վերսկսվել է: Թեժացած կրքերը հանդարտեցնելու համար մարզական մեկնաբանի փոխարեն բարձրախոսին էր մոտեցել Լյուքսեմբուրգի սպորտի նախարարն ու պաշտոնապես ներողություն խնդրել հյուրերից:

Միջադեպին արձագանքել էր նաև ՈՒԵՖԱ-ն, հայտարարելով, թե խաղն ընդհատվել էր անվտանգության նկատառումներով, և հավելել․ -«Մենք սպասում ենք այս հարցով հետաքննությունների ավարտին՝ որոշելու՝ արդյոք պետք է կարգապահական պատժամիջոցներ կիրառել խաղի պատասխանատուների նկատմամբ»:Պաշտոնական այս քայլերը, սակայն, Բաքվին չէին գոհացրել: Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել էր, թե Լյուքսեմբուգում իր դեսպանին հանձնարարել է կապ հաստատել այդ երկրի իշխանությունների հետ՝ «համոզվելու, որ սադրանքի մեղավորները կհայտնաբերվեն և համապատասխան պատժի կենթարկվե։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում