Երևանի պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհուրդն այսօր բուհի ռեկտոր է ընտրել գործող ռեկտորին` Արմեն Մուրադյանին, որը միակ թեկնածուն էր: Նրան հոգաբարձուները ընտրել են միաձայն: Բուհի ռեկտոր ընտրվում է 5 տարին մեկ: Մուրադյանը 2016 թվականի նոյեմբերի 4-ից մինչև դեկտեմբերի 29-ը զբաղեցրել է ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնը, ապա դարձել ռեկտոր։