
Միջազգայնագետ Արմեն Խարազյանը ֆեյբուքյան իր էջում գրել է.
Այո, իրենց քաղաքականությամբ ու նպատակներով Ադրբեջանն ու Թուրքիան իհարկե սպառնալիք են ներկայացնում Հայաստանին։ Սպառնալիքն էլ ո՞նց է լինում։ Սպառնալիք է ներկայացնում նաև Ռուսաստանը։ Բայց ամենամեծ սպառնալիքը գալիս է քաղաքականության մասին սեփական պալեոզոյան պատկերացումներն իբրև ռեալիզմ մատուցող նախկին ու ներկա այն գործիչներից, որոնք ողջ կյանքի ընթացքում մի վերմակ չեն կարողանում փոխել, որպեսզի աճող ոտքերը ծածկեն։ Փոխարենը զսպում են ոտքերի աճը, կտրում երազանքի թևերը, ջլատում ամբիցիան, ծաղրում մտքի թռիչքը, կիսատում զարգացումը։ Հետո կարծում են պետություն են փոխանցում սերունդներին։