«Բարսելոնա»-ի կենտրոնական պաշտպան Խերարդ Պիկեն այս գիշեր կայացած «կլասիկո»-ից հետո քննադատել է «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:
«Իմ կարծիքով հանդիպման վերջում տեղի ունեցած ընդհարումը քննարկման կարիք չունի՝ դա պարզապես խայտառակություն էր: Յուրաքանչյուր «կլասիկո»-ում նման դեպքեր են լինում և միշտ նույն մարդիկ են հրահրողները:
Հարկավոր է այս ամենի դեմն առնել. Մոուրինյոն քանդում է իսպանական ֆուտբոլը: Կարծում եմ՝ նա անցել է բոլոր թույլատրելի սահմանները: Ժոզեին կանգնեցնել է հարկավոր: Չի կարելի թույլ տալ, որ «Ռեալ»-ի հետ բոլոր հանդիպումներն այսպես ավարտվեն»,- Պիկեի խոսքերն է մեջբերում Marca-ն:









































