Դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու որոշումն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշման դեմ։ Փաստաբան, մարտի 1-ի փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը դատախազության քայլը թատրոն է որակում, ասում՝ տարիներ անց Մարտի 1-ի գործի տապալման հանգամանքները պարզվելու են․ «Դատախազության այս թատրոնը տարիներ անց բացահայտվելու է․ Մարտի 1-ը Քոչարյանի հագին «լաքապատ» շոր է մնալու»։