Մոսկվայում օրեր առաջ տեղի ունեցավ տարածաշրջանային երկրներին ներառող 3+3 կամ 3+2 ձևաչափի առաջին հանդիպումը: Հիշեցնենք, որ Հայաստանը, Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանն ու Իրանը հանդիպել են փոխարտգործնախարարների մակարդակով, իսկ Վրաստանը հրաժարվել է մասնակցել, հայտարարելով, թե հարթակին չի միանում Ռուսաստանի հետ հակասությունների պատճառով։ Ուշագրավ է, որ հանդիպումից հետո Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, թե առաջիկայում Հայաստանն ու Թուրքիան երկկողմ հարաբերության կարգավորման համար կնշանակեն հատուկ ներկայացուցիչներ: Այս և տարածաշրջանային կարևորության մի շարք հարցեր «Առաջին Լրատվական»-ը քննարկել է պատմաբան Նելլի Մինասյանի և վրացագետ Ջոնի Մելիքյանի հետ: