Thursday, 28 03 2024
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է
Գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն համայքներին
Թրամփի ֆենոմենը, «Մեծ սուտը» և դրա հետևանքները ԱՄՆ առաջիկա ընտրությունների վրա
Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հայաստանի դեմ «հիբրիդային պատերազմի» ինստիտուցիոնալ հիմքը

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Արտառոց, առնվազն ոչ սովորական իրողություն է, երբ երկրի վարչապետի մակարդակով հայտարարվում է Հայաստանի դեմ վարվող «հիբրիդային պատերազմի» մասին, որի մի նպատակ Նիկոլ Փաշինյանը ազդարարում է «հող հանձնելու» հարցը լուծելն ու պատասխանատվությունը 2018-ից հետո եկած իշխանության վրա դնելը, իսկ մյուս նպատակը՝ «հող  հանձնելուց» հետո այդ իշխանությանը հեռացնելը: Միևնույն ժամանակ, 2018 թվականից ի վեր Նիկոլ Փաշինյանն արել է բազմաթիվ այդօրինակ ոչ սովորական, արտառոց հայտարարություններ, որոնք կարող են հնչել քաղաքական այլ գործիչների, փորձագետների, քաղաքագետների, տարբեր հանրային ու քաղաքական դերակատարների շուրթերից, սակայն ոչ պետական առաջին դեմքի:

Բանն այն է, որ պետության առաջին դեմքի մակարդակով այդպիսի գնահատականների կամ արձանագրումների պարագայում պետք է հաջորդի այդ խնդիրները լուծելուն ուղղված քայլերի ամբողջություն: Այդ կապակցությամբ հարցի պատասխանն էլ Փաշինյանը փորձում է տալ իր գրառման մեջ, նշելով պետական ինստիտուտների, պետական կառույցների չկայացածության մասին: Այլ կերպ ասած, դրանով նա փորձում է «կանխավ» պատասխանել հարցերի, որոնք քաղաքացիների, հանրային տարբեր շրջանակների մոտ առաջացնելու էր իր գրառումը և որոնք չէր կարող չպատկերացնել գրառումն անելիս: Այն է, ինչու՞ չեն գործադրվում բավարար ջանքեր «հիբրիդային պատերազմի» այսպես ասած ներքին շահառուներին բացահայտելու, չեզոքացնելու, «հինգերորդ շարասյան» գործունեությունը կանխելու համար, ինչու՞ չի գործադրվում «պողպատե մանդատը»: Այդ մասին հարցերը բավականին շատ են Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառման մեկնաբանությունների դաշտում, նաև շատ են հնչում արտաֆեյսբուքյան արձագանքներում: Ահա դրանց «կանխավ» պատասխանն էլ նա տալիս է գրառման մեջ, խոսելով պետական համակարգի, պետական ինստիտուտների չկայացածության մասին: Ընդ որում, ասել, թե դա ճշգրիտ կամ իրական արձանագրում չէ, մեղմ ասած հնարավոր չէ:

Հայաստանում պետական ինստիտուտները եղել են առավելապես ցուցանակային, արարողակարգային բնույթի, իսկ համակարգը աշխատեցրել է կոռուպցիոն մոտիվը, այսինքն կոռուպցիոն ինստիտուցիոնալությունը, այլ ոչ թե պետական: Ամբողջ հարցն այն է, որ ինստիտուտը լոկ կառուցվածք չէ, ինստիտուտը լոկ մարմին չէ, լոկ շենք և շինություն չէ, լոկ պաշտոնների համակարգ և որոշակի հիերարխիա չէ, այլ նախ և առաջ մտածողություն, ավանդույթ, արժեհամակարգային որոշակի ընդհանրություն: Չկա դա՝ չի կարող լինել կայուն և կենսունակ որևէ ինստիտուտ: Ահա թե ինչու է կենսունակ, ինստիտուցիոնալ եղել կոռուպցիան: Որովհետև այն ունեցել է այդ մտածողական և արժեհամակարգային, ավանդութային հիմքը: Եվ ավելի քան երկու տասնամյակ Հայաստանում խորացվել է հենց դա, այլ ոչ թե քայլեր են արվել դա չեզոքացնելու և պետական ինստիտուտների մտածողական ու արժեհամակարգային հիմք ձևավորելու համար:

Հետևանքն այն է, որ Հայաստանում պետությունը չի աշխատել, այլ ընդամենը ծածկել է կոռուպցիոն կվազիպետության աշխատանքը, եղել դրա քող: Այլապես, երկրում իրավիճակը բացարձակապես չէր կարող հասունանալ հեղափոխության անհրաժեշտության և անխուսաափելիության , հեղափոխության հնարավորության աստիճանի: Իսկ ի՞նչ է արել Նիկոլ Փաշինյանը հեղափոխությանը հաջորդած տարիներին, այդ պետական կառավարման համակարգը շտկելու, կայացնելու համար: Այն, որ հետհեղափոխական կառավարման եռամյա շրջանում եղել են շոշափելի բացթողումներ ու վրիպումներ, կասկածից վեր է: Բայց, թերևս նույնքան անկասկած է այն, որ մեկ, երկու, երեք կամ հինգ տարին անգամ բավարար չեն մինչև ուղն ու ծուծը կոռումպացված համակարգը ապամոնտաժելու և իրապես աշխատող պետական համակարգի, պետական ինստիտուցիոնալ մեխանիզմի վերածելու համար: Առավել ևս, որ «հիբրիդային պատերազմի» շահառուները գործնականում կանգ չեն առել որևէ վայրկյան, և թերևս որևէ վայրկյան չեն թուլացրել իրենց ինստիտուցիոնալ կարողությունները, թեկուզ զրկված լինելով իշխանությունից: Որովհետև, ինչպես  նշեցի, ինստիտուտը ոչ թե կարգավիճակով, այլ առաջին հերթին մտածողության և արժեհամակարգի, այսպես ասած աշխարհընկալման և հոգեբանության ընդհանրությամբ է ինստիտուտ, իսկ կարգավիճակը պարզապես աշխատանքային գործիք: Այստեղ առանցքային նշանակություն ունեցող գործոն է և այն, որ թավշյա հեղափոխության արդյունքում Հայաստանում ընդդիմությունը ոչ թե իշխանության է եկել որպես ինստիտուտ, այլ որպես տարաբնույթ հավաքականություն: Որովհետև մինչ այդ Հայաստանում ձևավորված չի եղել ինստիտուցիոնալ ընդդիմություն իր արժեհամակարգային և գաղափարական հիմքով: Հայաստանի խնդիրների խորքային լուծումը պետք է փնտրել այդտեղ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում