
Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 04:30–ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 39-ամյա Մանվել Գ.-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Հացիկ գյուղում` գազալցակայանի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է էլեկտրասյանը և գլխիվայր շրջվել:
Shamshyan.com-ի տեղեկություններով, վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է Հացիկ գյուղի բուժամբուլատորիա: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: