Friday, 09 06 2023
Կովկասն Էրդողանի «ունիվերսալ» ուժի հանգույց
Հայ պատմիչներ
Միջնադարյան հայկական ճարտարապետություն
18:20
Մարտավարական միջուկային զենքը Բելառուսին կմատակարարվի հուլիսի 7-8-ից հետո
Բայրամովն ու Կլաարը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
Թշվառ արդարադատություն․ Լրացել է Քոչարյանին և Սարգսյանին վերագրվող հանցանքների վաղեմության ժամկետը
18:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:45
Ճապոնիայի կայսրը կմեկնի Ինդոնեզիա
Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են երկու երկրների հարաբերությունների ներկա վիճակը
Արցախի խնդիրը մինչև 2020-ը տարածքային վեճ էր, այսօր՝ իրավունքների և անվտանգության հարց
17:15
Չինաստանը կարծում է, որ ԱՄՆ-ն չի կարող իրեն զրկել զարգացող երկրի կարգավիճակից
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շուտափույթ ապաքինման իր մաղթանքներն է հղել Ֆրանցիսկոս Պապին
Եթե Պուտինը որոշի ներքաշել ՀԱՊԿ անդամ երկրները ուկրաինական պատերազմի մեջ, կառույցը կքանդվի
Հայտնի է Էրդողանի՝ Ադրբեջան այցի ամսաթիվը
Երեխային Դեբեդ գետը նետած կինը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման
16:46
Եղանակը Հայաստանում – Հունիս 10,2023
16:45
ԱՄՆ Սենատի հանձնաժողովն ընդունել է նախաձեռնություն Չինաստանին զարգացող երկրի կարգավիճակից զրկելու միջոցների մասին
16:43
Եղանակը աշխարհում – Հունիս 10,2023
Կարևոր է ոչ թե հարթակը, այլ պայմանավորվածությունը․ փոխվարչապետը՝ ապաշրջափակման մասին
Գ․ Լուսավորիչ փողոցում ավտոմեքենան առանց խոչընդոտի երթևեկի ընթացքում է կտրուկ մանևրել և վթարվելով գլխիվայր շրջվել
Միհրան Պողոսյանի թիկնապահն ու վարորդն օժանդակել են նրա կողմից շուրջ 44 մլն ՀՀ դրամի հափշտակություն կատարելուն
Կարմիր խաչի միջնորդությամբ այսօր Արցախից Հայաստան է տեղափոխվել 15 հիվանդ
16:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի ղեկավարները Փարիզում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքները
Գայանե Հակոբյանն ընդունել է մեղքը․ փաստաբան
16:15
Գերմանիայի նախագահը ստորագրել է խորհրդարանական մանդատների կրճատման մասին օրենքը
Գոհ եմ՝ իրավական գնահատական տրվեց միջադեպին․ գոհ եմ, որ Գայանեի հանդեպ խիստ պատիժ չկիրառվեց․ Աշոտ Փաշինյան
16:00
ԱՄՆ սենատորները Բայդենի վարչակազմին կոչ են անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և դադարեցնել ռազմական աջակցությունն այդ երկրին
Լուրերի օրվա թողարկում 16:00
Գայանե Հակոբյանը մեղավոր ճանաչվեց, բայց պատիժը պայմանականորեն չկիրառվեց. նա ազատ արձակվեց
«ԱՄՆ-ն նպատակ ունի Ռուսաստանին հեռացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացից». ՌԴ ԱԳ փոխնախարար

Ես հայրենիքիս զինվորն եմ. Երևանի պետական համալսարանում շուքով նշվեց Գուրգեն Մելիքյանի 85-ամյակը

Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դասախոս, պրոֆեսոր, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի գնդապետ, «Գուրգեն Մելիքյան» Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամի գործադիր տնօրեն Գուրգեն Մելիքյանի ծննդյան 85-ամյակը հարազատ բուհը նշեց մեծ տոնախմբությամբ, որին մասնակցում էին Մելիքյանի ընկերները, գործընկերները, ուսանողներն ու պաշտոնյաներ:

Մելիքյանին նվիրված միջոցառմանը, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 14-ին ԵՊՀ-ում, Մելիքյանին շնորհվեց ԵՊՀ բարձրագույն պարգևը՝ պատվո շքանշանը:

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն ասաց՝ Գուրգեն Մելիքյանի մասին կարելի է ժամերով խոսել, սակայն ինքը մի դրվագ կհիշի: «Երբ վերջերս ԵՊՀ ուսանողների ու պրոֆեսորների հետ այցելեցինք Լեռնային Ղարաբաղ և անցնում էինք Բերձորով, պետք էր տեսնել Մելիքյանի հրճվանքն ու ուրախությունը, աչքերի արցունքները, երբ նայում էր իր ստեղծած ամեն պուրակի: Յուրաքանչյուր պուրակը նոր կյանքի սկիզբ էր: Երբ Գուրգեն Մելիքյանի հետ գնում ես Լեռնային Ղարաբաղ, հասկանում ես, որ ոչինչ չի ավարտվել, և մենք դեռ ասելիք ունենք, քանի որ մեր կողքին Մելիքյանի նման մարդիկ կան, որոնք ամեն օր մեզ ոգեշնչում են իրենց գոյությամբ, կենսագրությամբ, ամենօրյա աշխատանքով»,-շեշտեց Հովհաննիսյանը՝ շնորհավորելով հոբելյարին:

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, որը Գուրգեն Մելիքյանի սանն է և նրանից հետո է ստանձնել ֆակուլտետի ղեկավարումը, շեշտեց՝ Մելիքյանն այնքան լայն գործունեություն է ծավալել տարբեր ոլորտներում, որ դժվար է ստանդարտ խոսք ասել նրա մասին, ուստի կփորձի խոսել Գուրգեն Մելիքյան մանկավարժի, ուսուցչի մասին:

«Գուրգեն Մելիքյանից կարելի է սովորել ճիշտ ապրելու, ճիշտ հայ, ճիշտ քաղաքացի, ճիշտ դասախոս ու պաշտոնյա լինելու մասին առարկան կամ այլաբանական դասը: Ես մեկն եմ այս առարկայի ունկնդիրներից կամ մեկն այն երջանիկներից, որը բախտ ունի այդ դասն անձամբ Գուրգեն Մելիքյանից ստանալու: Կրթական, գիտական ոլորտում իմ առաջին քայլերից սկսած մինչև գիտական աստիճանի ու կոչումների հասնելն առաջնորդվել եմ հենց այն սկզբունքներով ու բարոյական արժեքներով, որոնք ինձ ուղղակի և անուղղակի սովորեցրել է Մելիքյանը: Երբ սխալվել եմ կամ մոտ եմ եղել սխալվելուն, նա զգուշորեն սթափեցրել է ինձ ու ետ բերել այդ ճանապարհից, երբ հաջողել եմ, չի հապաղել ու գովեստի խոսքեր է շռայլել»,-ընդգծեց Մելքոնյանը:

Գուրգեն Մելիքյանը, որը համեստ լսում էր իրեն ուղղված ջերմ խոսքերն ու շնորհավորանքները, խոստովանեց, որ իր համար մեծ պատիվ է այն, որ այս տաճարում՝ ԵՊՀ-ում, նշում են իր ծննդյան տարեդարձը:

«Ես հայրենիքիս զինվորն եմ և պայքարելու եմ հայրենիքիս հզորացման համար: Ինձ երջանիկ եմ զգում, որ կարողացել եմ ուսանողներիս հետ քայլել, նրանց հետ նպաստել հայրենիքի շենացմանը, ծաղկեցմանը: Յուրաքանչյուր մարդ պետք է ապրի այնպես, որ երբեք իր ուսանողների մոտ գլխիկոր չլինի, էլ չեմ ասում՝ ուսուցիչների մոտ: Ուսանողներն աշխարհում ամենալավ բարոմետրն են. նրանք տալիս են քո գնահատականը, ցույց տալիս, թե դու ով ես, ինչ ես, երբ եկար, երբ ես գնալու և թե ինչ ունես անելու: Ուսանողը քեզ սովորեցնում է ճիշտ ապրել, մաքուր ապրել ու նրա աչքերի մեջ շիտակ նայել»,-նշեց Մելիքյանը:

Նա ընդգծեց, որ Հայաստանն ու Երևանի պետական համալսարանն իրեն հայրենիքի զինվոր են դարձրել: Խոսելով Արցախի մասին՝ Գուրգեն Մելիքյանը հավաստիացրեց, որ այնտեղ միշտ անելիքներ ունեն:

Գուրգեն Մելիքյանի 85-ամյակի առթիվ նրան շնորհավորական ուղերձներ էին հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, որը Մելիքյանի ազգօգուտ ու եկեղեցանվեր վաստակի համար նրան շնորհեց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշանը:

Գուրգեն Մելիքյանը ծնվել է 1936 թվականի դեկտեմբերի 14-ին Իրանի Աբադան քաղաքում։ Ավարտել է Թեհրանի «Քուշեշ-Դավթյան» և Աբադանի «Ադաբ» հայկական դպրոցները։ 1958-ին ընդունվել է ԵՊՀ-ի բանասիրության ֆակուլտետի արևելյան լեզուների և գրականության բաժինը, որն ավարտել է 1962-ին և աշխատանքի անցել նույն բաժնում։ 1984 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։ 1985-ին նրան շնորհվել է դոցենտի գիտական կոչում։ 1992 թվականից նշանակվել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան։ Գնդապետ Գուրգեն Մելիքյանը 1991-1994 թվականներին եղել է հրամանատարի արտաքին կապերի գծով տեղակալ։ 2008 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում։ Գուրգեն Մելիքյանը հեղինակ է երեք տասնյակ գիտական հրապարակումների, երեք մենագրության և երկու դասագրքի։ Զբաղվել է պարսից լեզվի թարգմանական, ինչպես նաև պարսկերենի հարադիր բառակապակցությունների, բառաքերականական, բարդ բառերի, իրանական բարբառների հետ կապված հիմնահարցերի ուսումնասիրությամբ։

Գնդապետ Մելիքյանը 1988-1994 թվականներին գործուն մասնակցություն է ունեցել Արցախի ազգային-ազատագրական շարժմանը։ Արցախ է ուղարկել կապի միջոցներ, մարդասիրական օգնություն, մասնակցել է Մաճկալաշենի կամավորական ջոկատի կազմավորման, զինելու և հանդերձավորելու աշխատանքներին։ Արցախյան ազատամարտի ընթացքում եղել է Ազատագրական բանակի հրամանատարի արտաքին կապերի գծով տեղակալ: 1995 թվականին Քաշաթաղի շրջանի վարչակազմը հիմնադրել է «Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների Գուրգեն Մելիքյան» հիմնադրամը, որի շրջանակներում իրականացվում են հայրենասիրական-բարեգործական բազմաբնույթ միջոցառումներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում