Առաջին նախագահի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը կարծում է, որ հիմա կարևոր է պահպանել Լեռնային Ղարաբաղը` տարածքային իմաստով, իսկ կարգավիճակի հարց բարձրացնելն այս պահին ճիշտ, արդյունավետ չի համարում: Դիվանագետը ուշադրություն է հրավիրում նաև մեկ այլ հանգամանքի վրա` Ղարաբաղի իշխանություններն իրենք իրենց քաղաքականությունն են վարում: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է պատմաբան Գագիկ Սաֆարյանի հետ: