Թբիլիսիի քաղաքային դատարանը բավարարել Է վրացական Myway Airlines ցածրաբյուջե ավիաընկերության միջնորդությունը՝ նրան թույլատրելով վերսկսել աշխատանքը:
Այսպիսով, դատարանը կասեցրել Է Վրաստանի քաղավիացիայի գործակալության որոշումը, որը Myway Airlines-ին արգելել Էր չվերթներ իրականացնել: Վրաստանի քաղավիացիայի գործակալությունը Myway Airlines-ի թույլատրագիրը հետ կանչելու մասին հայտարարել Էր դեկտեմբերի 5-ին:
Հիմնավորումը եղել Է այն, որ ընկերության բաժնետոմսերի 40 տոկոսը վաճառվել Է օտարերկրյա քաղաքացու, որը հետագայում դարձել Է բաժնետոմսերի 89 տոկոսի սեփականատերը, ինչը Վրաստանի օրենսդրության խախտում Է: Օրենքի համաձայն, օդային փոխադրումների թույլատրագիրը տրվում Է Վրաստանում գրանցված իրավական անձին, որտեղ երկրում հաստատված քաղաքացին կամ իրավական անձը բաժնետոմսերի ավելի քան 50 տոկոսի սեփականատերն Է, հաղորդել Է Sputnik-ը: