Համածառայակցի կրակոցից արդեն որերորդ դեպքն է գրանցվում բանակում։ Մի կողմից Ադրբեջանն է շարունակում սադրիչ գործողությունները, մյուս կողմից հայ զինծառայողներն են միմյանց վրա կրակում։ Բանակում այս արատավոր երևույթները դեռ որքան պետք է շարունակվեն, այս ամենին մի օր վերջ լինելու է։ Սա արդյոք ռազմաքաղաքական ղեկավարության լուրջ բացթողում չէ։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Մհեր Հակոբյանի հետ: