Thursday, 21 09 2023
11:25
Արձագանքեք և օգնեք՝ տարածելու խաղաղության վերականգնման ձայնը. Հենրիխ Մխիթարյան
12:40
Մերժել Հայաստանին հանուն Ռուսաստանի․ Յանա Եգորյանի զոհաբերությունը
Վերջապես․ ՀՖՖ-ի դարակազմիկ որոշումը․․․
Ինչու լցվեց ՈւԵՖԱ-ի համբերության բաժակը․ Ովքեր են մեղավորները․․․
16:00
Բելգրադում սպասում են հայ լեգենդին․ Միջազգային ֆեդերացիայի անդրադարձը
15:58
Fast Sports-ը ստացավ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա
Հայաստանն ու Թուրքիան․Վրացական ֆիասկո, ադրբեջանական անկում․․․
Որ դեպքում Հայաստանի հավաքականը կնվաճի Եվրո-2024-ի ուղեգիր
Պետրակովի ֆունդամենտը․ Խորվաթիայից կրած պարտության հետագիծը․․․
Ալեքսանդր Պետրակովի հետխաղային մամուլի ասուլիսը
22:15
Հայաստանը պայքարեց մինչև վերջ, բայց ցավալի պարտություն կրեց
Հայաստանը պատրաստ է սենսացիայի․ Ուշագրավ փաստեր Խորվաթիայի մասին
Պետրակովը ճիշտ է․ Կարևորագույն հանգրվան Երևանում
00:45
Հայաստանի հավաքականը չպարտվեց Թուրքիային. Պայքարը շարունակվում է
00:04
Դաշյանը դաշունահարեց դարպասը. Հայաստանը բացեց Թուրքիայի հետ խաղի հաշիվը
Ռևանշի խաղը․ Ինչպես հաղթել թուրքերին․․․
Հայաստանի ազգային հավաքականը վերջին մարզումն է անցկացրել Թուրքիայի դեմ խաղից առաջ
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Թուրքիայի դեմ խաղում․ 1in.am
Պետրակովի հաղթաթուղթն ու հավաքականի հիմնական խնդիրը․․․
Ընդդեմ 250 միլիոնանոց Թուրքիայի․ Կորուստներ մրցակցի ճամբարում
Հայաստանի հավաքականը «ամուր ընկույզ» է դարձել. Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիա
Մահ, կամ ազատությո՞ւն․ Անընդունելի օրակարգ Թուրքիայի դեմ խաղի շուրջ
Ռուսները ճնշե՞լ են Օգանեսյանին․ Հայ ֆուտբոլիստն ուրախ է, բայց․․․
Մերժել ռուսներին․ Հայ ֆուտբոլիստի որոշումն ու հայտարարությունը
Արսեն Զախարյանը Հայաստանի հավաքականո՞ւմ․ Նոր զարգացումներ․․․
Որքան է գնահատված Հայաստանի հավաքականը Թուրքիայի դեմ խաղից առաջ
Ֆուտբոլի տոմսի գնի նոր ռեկորդ․ Որքան վճարել Հայաստան-Խորվաթիա խաղը դիտելու համար
16:00
Կրկին Բելգրադում․ Արթուր Ալեքսանյանի ոսկե հնարավորությունը․․․
Ինչու ձախողվեց Էդուարդ Սպերցյանի տեղափոխությունը «Այաքս»
Պետրակովի ցուցակը․ Ովքեր չկան ազգային հավաքականում

Առեղծվածային «տրագեդիա»․ Ի՞նչ է կատարվում տաղանդավոր հայ ծանրորդի հետ

Տաշքենդում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում մեր հավաքականն առաջին ձախողումն ունեցավ։ 89 քաշային կարգում պոկում ձևում Անդրանիկ Կարապետյանը նախ բարձրացրեց 167 կգ իսկ երկրորդ մոտեցմամբ գլխավերևում պահեց 172 կգը՝ շրջանցելով բոլոր մրցակիցներին և նվաճելով այս քաշային կարգի փոքր ոսկե մեդալը։ Կարապետյանը գնաց նաև երրորդ մոտեցման բարձրացնելով 175 կգ-ոց ծանրաձողը։ Այս արդյունքի շնորհիվ հայ ծանրորդը 4 կգ-ով առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող Ռևազ Դավիթաձեից։ Թվում էր թե Կարապետյանը երկամարտում տեղ կունենա գոնե լավագույն եռյակում, բայց․․․։ Հրում վարժության առաջին մոտեցմամբ Կարապետյանը չկարողացավ բարձրացնել 196 կգ-անոց ծանրաձողը: Երկրորդ մոտեցմամբ նույն 196-կգ կշռող ծանրաձողը բարձրացնելով Կարապետյանը վնասվածք ստացավ։ Մարզչական շտաբի որոշմամբ մեր ծանրորդը վնասվածքով գնաց նաև երրորդ մոտեցման և ձախողելով այն ստացավ 0-ական արդյունք։ Ինչ խոսք սպորտում  ամեն ինչ պատահում է և ոչ-ոքի ապահովագրված չէ վնասվածքներից և ձախողումներից։ Բայց այն, ինչ տեղի է ունենում Անդրանիկ Կարապետյանի հետ այլ կերպ չես անվանի, քան առեղծվածային «տրագեդիա»։ 25-ամյա Կարապետյանը մեր լավագույն՝ տաղանդավոր ծանրորդներից է, սակայն խոշոր մրցաշարերում նրան տարիներ շարունակ հետապնդում են վնասվածքներն ու անհաջողությունները։ 2019 թվականին Թաիլանդում տեղի ունեցած աշխարհի նախորդ առաջնությունում Անդրանիկ Կարապետյանը դասվում էր չեմպիոնի կոչման գլխավոր ֆավորիտների շարքում: Պոկում վարժության առաջին մոտեցմանը Կարապետյանը գլխավերևում պահել էր 168 կգ, այնուհետ չէր կարողացել երկու մոտեցմամբ բարձրացնել 172 կգ: Հայ ծանրորդը նվաճել էր փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությունում Անդրանիկ Կարապետյանը ձախողել էր բոլոր երեք մոտեցումները՝ երկամարտում ստանալով զրո արդյունք:

Նույն տարվա ապրիլին Բաթումում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում Կարապետյանը ևս չեմպիոնի կոչման գլխավոր հավակնորդների շարքում էր: Մեր ծանրորդին, սակայն, թույլ չտվեցին մասնակցել մրցմանն անձնական ավելի քաշ ունենալու պատճառով: Մեր հավաքականի մարզչական շտաբի պնդմամբ մրցումից առաջ հյուրանոցի կշեռքը ցույց է տվել, որ Կարապետյանն անձնական քաշի հետ կապված խնդիրներ չի ունեցել: Գլխավոր իրադարձությունները տեղի էին ունեցել արդեն մարզադահլիճում: «Անդրանիկ Կարապետյանի առաջին կշեռքից հետո տեսանք, որ քաշն ավելի է, և նա ուղևորվեց շոգեբաղնիք՝ քաշ գցելու: Երկրորդ կշեռքի ժամանակ Իսրայելը ներկայացնող մրցավարն ասաց՝ Ok, ինչից հետո Անդրանիկը կարծեց, թե ամեն բան նորմալ է, և ջուր խմեց. դա ավելացրեց նրա քաշը: Երբ ես սկսեցի գրել պոկում և հրում վարժությունների հայտերը, այդ մրցավարն ասաց, որ կա քաշի հետ կապված խնդիր, բայց Անդրանիկն արդեն 500 գրամ ջուր էր խմել: Դրանից հետո արդեն շոգեբաղնիքն էլ չօգնեց մեզ, և նրա քաշը 200 գ ավելի էր»,- ասել էր Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը: Անդրադառնանք նաև 2018 թվականին Աշխաբադում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում Կարապետյանի մրցելույթին: Լուրջ հավակնություններ ունեցող հայ ծանրորդը, պոկում ձևում պատվիրելով 171 կգ, ձախողել էր բոլոր 3 մոտեցումներն ու ցույց տվել 0-ական արդյունք: Հիշեցնենք, որ 2016 թվականի Օլիմպիական խաղերում Կարապետյանը հրում վարժության ժամանակ ծանր վնասվածք էր ստացել և կրկին 0 ստացել: Ցավալի այս վնասվածքից հետո քչերն էին հավատում, որ տաղանդավոր ծանրորդը շարք կվերադառնա: Ցուցաբերելով կամային բարձր հատկանիշներ՝ Մոսկվայում տեղի ունեցած վիրահատությունից հետո Կարապետյանը կրկին շարք էր վերադարձել: Որպեսզի անբացատրելի անհաջողությունների վերաբերյալ պատկերն ավելի ամբողջական լինի, հայացք նետենք Կարապետյանի անցած ուղուն միջազգային ասպարեզում: Մարզական միջազգային կարիերան Կարապետյանը սկսել է 2011 թվականին՝ պատանեկան աշխարհի առաջնությանում, տղամարդկանց 62 կգ քաշային կարգում և գրավել է 3-րդ հորիզոնականը: Նույն թվականին մասնակցել է Եվրոպայի պատանեկան առաջնությանը՝ նորից գրավելով 3-հորիզոնական, սակայն արդեն 69 քաշային կարգում։

2012 թվականին հաջորդաբար մասնակցելով նույն մրցումներին՝ տղամարդկանց 77 կգ քաշային կարգում գրավել է 1-ին հորիզոնականը։ 2013 թվականին մասնակցել է մեծահասակների Եվրոպայի և երիտասարդների աշխարհի առաջնություններին, սակայն երկու մրցաշարում էլ զրո է ստացել։ Այսինքն՝ մուտք գործելով մեծահասակների ասպարեզ՝ Կարապետյանը երկու կարևոր մրցաշարերում իրար հետևից 0 է ստացել: Մեկ տարի դադարից հետո՝ 2015 թվականին, մասնակցել մեծահասակների Եվրոպայի առաջնությանը, զբաղեցնում 3-րդ հորիզոնականը, այնուհետև մասնակցել է երիտասարդների աշխարհի առաջնությանը և գրավել է 1-ին պատվավոր հորիզոնականը։ 2015 թվականի վերջին միջազգային մրցումներում՝ Ծանրամարտի աշխարհի առաջնությանը, գրավել է 4-րդ հորիզոնականը: Սակայն Համաշխարհային հակադոպինգային կազմակերպությունը (WADA) խախտումներ էր գրանցել 2016 թվականի գարնանային ստուգումների ժամանակ, և դրանց մեջ կար նաև 77 կգ քաշային կարգի փոխչեմպիոն, Հյուսիսային Կորեան ներկայացնող Կիմ Կվանգ Սոնգը, որի որակազրկման պատճառով Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 363 կգ արդյունքով արժանացել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալի: 2016 թվականին մասնակցել է Եվրոպայի առաջնությանը և դարձել չեմպիոն:

Սա Կարապետյանի կարիերայի միակ տպավորիչ մրցելույթն էր և ոսկե մեդալը մեր երկրի համար: Բոլորս հավատում ենք, որ Կարապետյանը լավ ծանրորդ է և այսօր էլ ունի մեծ պոտենցիալ, բայց… Կարծում ենք՝ այս պահին ուղղակի անհրաժեշտ է, որ այս ծանրորդի ցույց տված արդյունքների վերաբերյալ լսենք մասնագիտական լուրջ գնահատական:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում