
Սիգարետի ծուխը բացասաբար է ազդում ատամների էմալի ու առողջության վրա։ Հետազոտության արդյունքում պարզվել է, որ առանց կրակի ու ծխի աշխատող նիկոտին պարունակող սարքերը չեն մգեցնում ատամների էմալը։ Գիտական փորձի մանրամասները կարդացեք ստորև։
Վաղուց արդեն նորություն չէ, որ ծխելը վնասակար է։ Ժամանակակից գիտության շնորհիվ պարզ է նաև, թե ինչու։ Երբ սիգարետը այրվում է, գոյանում է ծուխ, որի մեջ կա մոտ 6000 տարբեր միացություն։ Դրանցից 100-ը մարդու օրգանիզմի համար չափազանց վտանգավոր է։ Հենց այդ տոքսիններն են, որ, երկար տարիներ մտնելով թոքեր, առաջացնում են քաղցկեղ ու այլ հիվանդություններ։
Սիգարետի ծուխը, սակայն, պատասխանատու է ոչ միայն քաղցկեղի ու սրտանոթային մի շարք հիվանդությունների համար։ Ծխողին հեշտությամբ կարող են մատնել դեմքի դեղնավուն գույնը, չոր ու գրգռված մաշկը և, իհարկե, դեղնած ատամները։ Գիտականորեն ապացուցված է, որ սիգարետ ծխելը հանգեցնում է էմալի մգացմանը, իսկ ծխի շերտը ի վերջո դառնում է ատամնաքար:
Վերջին շրջանում շատ երկրներում որպես սիգարետը փոխարինող ու օրգանիզմին ավելի քիչ վնաս հասցնող տարբերակ ծխողները օգտագործում են առանց այրման աշխատող նիկոտին պարունակող սարքերը։ Ամեատարածվածը IQOS ծխախոտը տաքացնող սարքն է, որը վաճառվում է աշխարհի 60-ից ավելի երկրներում ու ունի 14 մլն կանոնավոր օգտատեր։ Ատամի էմալի վրա ազդեցության տեսանկյունից հետաքրքիր է վերլուծել առանց կրակի ու ծխի աշխատող սարքերի աշխատանքը։
Մինչ վերջերս բավականին քիչ տեղեկություններ կային բերանի խոռոչի ու ատամի էմալի վրա այս սարքերի ազդեցության վերաբերյալ։ Ծխախոտային խոշորագույն ընկերություններից մեկը՝ Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլը, իր շվեյցարական գիտական կենտրոնում որոշել է պարզել, թե ինչպես է IQOS-ի օգտագործման ժամանակ առաջացած գոլորշին ազդում ատամի էմալի վրա։ Փորձի համար օգտագործվել են մարդու ատամների և ատամնաբուժական կոմպոզիտների նմուշներ, այսինքն՝ նյութեր, որոնցից սովորաբար ատամի պլոմբ են պատրաստում։ Նմուշները պահվել են մարդու բերանի խոռոչին համապատասխան միջավայրում (37°C ջերմաստիճան, արհեստական թուք), ինչպես նաև հավելյալ ճշտության համար մաքրվել ատամի խոզանակով:
Գիտնականները երեք շաբաթների ընթացքում նմուշները ենթարկել են սիգարետի ծխի ու ծխախոտը տաքացնող սարքի գոլորշու ազդեցությանը՝ շաբաթական 4 օր, 20 գլանակ չափաբաժնով:
Հետազոտության սկզբում և երեք շաբաթ անց նմուշները չափվել են սպեկտրոֆոտոմետրով՝ հատուկ սարքով, որը որոշում է, թե քանի միավորով է փոխվել ատամի էմալի կամ կոմպոզիտի գույնը:
Փորձի արդյունքում պարզվել է, որ սիգարետի ծուխը զգալիորեն մգացրել է ատամների նմուշները, իսկ կոմպոզիտային նյութերից պատրաստված միջուկները գունավորվել են անհավասարաչափ։ Իսկ այն նմուշները, որոնք ենթարկվել են ծխախոտը տաքացնող IQOS սարքի գոլորշու ազդեցությանը, գործնականում չեն փոխել գույնը։
Հետազոտության արդյունքում գիտնականները եկել են այն եզրակացության, որ IQOS-ի գոլորշին զգալիորեն ավելի քիչ է մգեցնում ատամները, քան սիգարետի ծուխը։
Ծխողների համար, սակայն, կա ոչ այդքան լավ լուր։ Պետք է իմանալ որ, եթե ձեր ատամներն արդեն ենթարկված են սիգարետի ծխի ազդեցությանը, ապա ավելի քիչ վնասակար այլընտրանքի անցնելը չի նվազեցնի էմալի մգությունը: Հետևաբար, այս առավելությունն առավել ակնհայտ կլինի ատամների պրոֆեսիոնալ մաքրումից և սիգարետը անծուխ սարքով փոխարինելուց հետո։