
ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արեն Եղիազարյանն ազատվել է պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ Անրի Վարդանյանը նշանակվել է պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ: