Sunday, 24 09 2023
ԼՂ-ից առաջին փախստականները ժամանել են հայկական Կոռնիձոր գյուղ
Վարչապետի կոչը ռուսական վտանգի դեմ պայքարի ազդարարում էր
ՀՀ վարչապետի այսօրվա ուղերձը մեծ մասամբ ուղղված էր արտաքին լսարանին
ՀՀ ն իր դաշնակիցներին երբեք չի դավաճանել. Նիկոլ Փաշինյան
Կապահովվի զինաթափված և զորացրված ԶՈւ անձնակազմի ելքը Ղարաբաղից. Ադրբեջանի ՆԳՆ
Հայաստանը լինելու է ազատ, ինքնիշխան, ժողովրդավարական պետությու՞ն, թե՞ վախվորած ծայրագավառ. Փաշինյան
Հրադադարի մասին բոլոր որոշումները կայացվել են Լեռնային Ղարաբաղի կողմից. Նազելի Բաղդասարյան
Կառավարությունը ԼՂ մեր քույրերին և եղբայրներին ամենայն հոգատարությամբ կընդունի ՀՀ-ում. Փաշինյան
«Հանուն Հանրապետւթյան» կուսակցության հայտարարությունը
ԱԱԾ-ն կանխել է Հայաստանում իշխանությունը յուրացնելու դեպք. ձերբակալվել են Ալբերտ Բազեյանն ու ևս 7 հոգի
Հայաստանի անկախությունը կարող է վերականգնվել միայն իրապես համաժողովրդական, ոչ կուսակցական, կազմակերպված, համահայաստանյան շարժման ստեղծմամբ
Կարելի է Պուտինին փոխել, բայց այդ համակարգը դեռ երկար կպահպանվի
13:50
Amazon-ը կարող է data center-ներ կառուցել Ղազախստանում
Մեր թշնամիները հիասթափվելու են. ծոծրակը կտեսնեն, բայց ծնկած Հայաստան չեն տեսնի
Կիրականացվի Արցախից դուրս գալու ցանկություն հայտնած ընտանիքների տեղափոխում ՀՀ
Լուրերի արտակարգ թողարկում 13։30
13:15
Twitter-ը կդառնա վճարովի
13:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
12:45
Վերջին մեկ դարում Անգլիայում և Ուելսում 127 անգամ ավելացել է 100 տարեկանից բարձր անձանց թիվը
ՀՀ վարչապետի ուղերձը
Խոշոր ավտովթար Երևանում․ 34-ամյա վարորդը Q7-ով կոտրել է կանգառի ցուցանակն ու հայտնվել մայթին
Ուղիղ. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը ժողովրդին
ՀՀ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի առնչությամբ ԵԽԽՎ-ում հրատապ նիստ հրավիրելու թեման
Տեսնում ենք ՀՀ-ին ռազմական գործողությունների մեջ ներքաշելու և դրանք դեպի մեր ինքնիշխան տարածք ընդլայնելու հստակ մտադրություն. ԱԳ նախարարի ելույթը ՄԱԿ-ում
ՀՀ վարչապետն այսօր հանդես կգա ուղերձով
ԼՂ-ից Հայաստան են տեղափոխվում ծանր և ծայրահեղ ծանր վիրավորում ստացած քաղաքացիներ. ՀՀ ԱՆ
Տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ Երևանի մետրոպոլիտենն այսօր փակ կլինի
Մի մարդու իշխանություն է. Երրորդ նոր ուժ է պետք
10:15
Ուկրաինան փող է փնտրում պատերազմը շարունակելու համար
Խաղաղության պայմանագրի համար նախ Թուրքիան և Ադրբեջանը պետք է հրաժարվեն Զանգեզուրի միջանցքից

Չավուշօղլուի հայտարարությանը անմիջապես նախորդեց մեկ այլ միտք, որն ընդհանրացնում է Հայաստանի հետ այս գործընթացը սկսելու՝ Թուրքիայի մղումները

Հայկ Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Թուրքիայի Ազգային մեծ ժողովում Թուրքիայի ԱԳ նախարարության 2022թ. բյուջեի ներկայացման ներածական խոսքում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչ նշանակելու վերաբերյալ ԱԳ նախարար Չավուշօղլուի հայտարարությանը անմիջապես նախորդեց մեկ այլ միտք, որն ընդհանրացնում է Հայաստանի հետ այս գործընթացը սկսելու՝ Թուրքիայի մղումները։ Նախարար Չավուշօղլուն, գնահատելով 2021թ. համաշխարհային միտումները, եզրակացրել է. «Թուրքիան այլեւս չի կարող որդեգրել «Սպասիր եւ տես» (Bekle ve gör) քաղաքականությունը»:

«Սպասիր եւ տես» քաղաքականության կիրառումը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Թուրքիայում որոշումների կայացման շրջանակում ներառված անձանց քաղաքական ինքնության ուղիղ դրսեւորման հետեւանքներից էր։ Երկրորդ աշխարհամարտի ընթացքում արտաքին ճակատի վերաբերյալ Թուրքիայում որոշումների կայացման իրավունքը վերապահված էր վարչապետի, արտաքին գործերի նախարարության եւ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ինստիտուտներին, որոնք համակարգում էր նախագահը: Պատերազմի ողջ ընթացքում Թուրքիայի նախագահի պարտականությունները կատարել է Իսմեթ Ինոնյուն, որը աշխատել է այդ ընթացքում գործած երեք կառավարությունների եւ երկու վարչապետների հետ: Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբից մի քանի ամիս առաջ` 1939 թ. հունվարին դեռեւս Օսմանյան կայսրությունում բժշկական կրթություն ստացած Ռեֆիկ Սայդամը, որը նախկինում զբաղեցրել էր նաեւ Թուրքիայի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնը, ստանձնեց Թուրքիայի չորրորդ վարչապետի պարտականությունները: Սայդամը համարվում է Երկրորդ համաշխարհային պատերազմում Թուրքիայի որդեգրած չեզոք քաղաքականության հիմնական ջատագովներից մեկը: Երբ նախագահ Ինոնյուն նրան առաջարկել է ստանձնել կառավարության ղեկավարի պարտականությունները, Սայդամը պատասխանել է. «Փաշա (նկատի ունի Իսմեթ Ինոնյուին), ես այս ժողովրդին նորից պատերազմի չեմ տանի: Վարչապետի պաշտոնը կարող եմ ընդունել միայն պայմանով, որ պատերազմին չենք մասնակցելու»: Ինոնյուն ընդունել է Սայդամի այս պայմանը` նրան նշանակելով վարչապետի պաշտոնում:

Երկրորդ համաշխարհային պատերազմում Թուրքիայի պասիվ, սպասողական արտաքին քաղաքականությունը բնութագրելու համար օգտագործվող այս եզրին փոխարինելու` Չավուշօղլուի գործնական օրինակներից գլխավորը դառնում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի այս փորձը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում