
Փաստաբան Գևորգ Գյոզալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Տևական ժամանակ է փորձում եմ չհետաքրքրվել ներքին քաղաքական և իրավական հարցերով, քանի որ երբ փորձում եմ հետաքրքրվել բախվում եմ այսպես ասած «լակոտիզմին» (բավական է հետևել ԱԺ նիստերին) որևէ պրոֆեսիոնալ և ԱՆԱՉԱՌ խոսք տևական ժամանակ է չեմ լսում: Կիրթ խոսքի պակաս կա: Խոսքի արժեքը միլիարդապատիկ անգամ դարձել է ԶՐՈ:
Չեմ կարողանում նաև ինձ համար պարզել թե ժողովուրդը համապետական ընտրություններով իրականում պատժե՞ց իշխող քաղաքական ուժին թե՞ ոչ, նրա կողքին նստեցնելով այնպիսի ընդդիմություն ինչպիսին նստած է:
ԶԼՄ-ների 99 տոկոսն ինձ համար դարձել են կոնկրետ շահ սպասարկող, կենցաղային մակարդակի ոչ պրոֆեսիոնալների մի խումբ, որոնց համար առաջնահերթը իրենց ոչ առողջ մոտիվներն են, որը բոլորովին կապ չունի հանրությանը անաչառ տեղեկատվություն տրամադրելու հետ:
Դատավորները անհավես, ծանռաբեռնված, քաղաքականացված (իհարկե սքողված) փորձում են ավելի շատ դառնալ օրենքի ծառան, քան հռչակեն արդարության շահը:
Պրոֆեսիոնալ նվազ փաստաբանների կողքին փաստաբանների մեծ բազմություն, ովքեր իրենց բուն գործը թողած իրենց վստահորդների գովքն են երգում, խորամանկ, շահամոլ, պատրաստ ամեն նենգության:
Իհարկե կարելի է շարունակել …
Եվ այս ամենի հիմքում ընկած է «լակոտիզմի» պարզունակ շահը, որն ունակ չէ իր պարզունակ շահերից այն կողմ որևէ բան տեսնելու:
Հ.Գ. Մեկնաբանությունում դնում եմ Ժիրայր Լիպարիտյանի հարցազրույցը, որը շատ բան է պարզաբանում նորանկախ հանրապետության մասին: