Thursday, 28 03 2024
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար

Սովի ցուցանիշները Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում համավարակի հետևանքով շարունակում են վատթարանալ

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) հրապարակել է «Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում պարենային անվտանգության և սնուցման վերաբերյալ տարածաշրջանային զեկույցը», որի համաձայն, նշված տարածաշրջաններում  թերսնուցման և անապահովության ցուցանիշները միջին հաշվով ավելի ցածր են, քան աշխարհի մնացած երկրներում, սակայն 2019-2020 թթ. COVID-19 համավարակի ժամանակահատվածում ավելի քան 14 միլիոն մարդու պարենային ապահովության մակարդակը բնորոշվել է որպես չափավոր կամ խիստ անապահով:

Ինչպես տեղեկացրին ՊԿԳ Հայաստանի գրասենյակից, ավելին, հաշվի առնելով ավելորդ քաշի և գիրության համաշխարհային տարածվածության մակարդակի գերազանցումը և անգամ աճի միտումը, տարածաշրջանի 50-ից ավելի երկրներ պետք է վերահաստատեն մինչև 2030 թ. սովին ու թերսնուցմանը վերջ դնելու իրենց հանձնառությունը, ինչպես սահմանված է Կայուն զարգացման նպատակներում (ԿԶՆ)։

«Վերջին երկու տասնամյակների ընթացքում Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրները թերսնուցման խնդրի դեմ պայքարում զգալի առաջընթաց են գրանցել: Աշխարհում անբավարար քանակի սննդամթերք սպառող մարդկանց թիվը 2019 թվականի 8.4 տոկոսից 2020 թ. հատել է 9.9 տոկոսի շեմը, մինչդեռ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում տարածաշրջանային միջին ցուցանիշը շարունակում է 2.5 տոկոսից էլ ցածր մնալ, որտեղ և այն գտնվում է արդեն շուրջ երկու տասնամյակ:

Այնուամենայնիվ, այս ցուցանիշը ենթատարածաշրջանային տարբերություններ է քողարկում. Եվրոպական միության, Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի և Անկախ պետությունների համագործակցության երկրներում այն ցածր է, մինչդեռ Կովկասում, Կենտրոնական Ասիայում և Արևմտյան Բալկաններում վերջին մի քանի տարիների ընթացքում փոքր աճ է արձանագրել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Համավարակը բացասական ազդեցություն է ունեցել Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի պարենային անվտանգության վրա», – նշում է ՊԳԿ գլխավոր տնօրեն և տարածաշրջանային ներկայացուցիչ Վլադիմիր Ռախմանինը փաստաթղթի առաջաբանում։ – Զեկույցը փորձում է այս համատեքստում գնահատել, թե ինչպես են համավարակի պայմաններում փոխվել պարենային անվտանգության և սնուցման ցուցանիշները տարածաշրջանում, ենթատարածաշրջանում և երկրներում, ինչպես նաև վերահսկել ԿԶՆ-ների իրագործման հարցում տարածաշրջանային առաջընթացը»:

Ըստ աղբյուրի՝ ընդհանուր առմամբ, 2020 թվականը «նշանավորվել է» COVID-19 համավարակի բռնկմամբ և դրա հետևանքով շուկաների, առևտրի ու պարենային ապրանքների մատակարարման շղթաների խափանումներով: Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում խիստ պարենային անապահովության մեջ գտնվող անձանց թիվը 2020 թվականին 7.7 միլիոնից դարձավ 22 միլիոն (կամ բնակչության շուրջ 2.4 տոկոսը), իսկ չափավոր կամ խիստ պարենային անապահովության մեջ գտնվողների թիվը (անվտանգ, սննդարար և պատշաճ սննդամթերքի հասանելիության բացակայություն)՝ 14 միլիոնից 111 միլիոն (բնակչության ընդհանուր թվի 1.9 տոկոսը)։ Թեև սա տարածաշրջանային միջին ցուցանիշն է, Արևմտյան Բալկաններում, Կենտրոնական Ասիայում և Կովկասում համամասնություններն ավելի բարձր են:

«Քանի որ երկրների քաղաքականությունների փոփոխություններն՝ ի պատասխան համավարակի, մեծապես տարբերվում են ըստ ունեցած հարստության և քաղաքական կամքի, ազգային և ենթատարածաշրջանային անհավասարությունները պարենի և սնուցման ոլորտում հաստատապես կաճեն», – ընդգծում է Ռախմանինը։ – Այս խնդրով անհրաժեշտ է զբաղվել, որպեսզի Եվրոպան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանն առաջ ընթանա բոլորի համար բավարար սննդամթերք և սնուցում ապահովելու ճանապարհով, ուր ոչ ոք անտեսված չէ»:

Սնուցման ցուցանիշների ուսումնասիրություն

ՊԿԳ Հայաստանի գրասենյակի տեղեկացմամբ՝ թերսնուցման տարբեր ձևերի, ներառյալ (տարածաշրջանի գրեթե բոլոր երկրներում)՝ մանկական թերաճության և թերքաշության, ինչպես նաև ցածր քաշով ծնունդների նվազեցման ոլորտում առաջընթաց է արձանագրվել։ Այնուամենայնիվ, Եվրոպան և Կենտրոնական Ասիան ավելի վատ վիճակում են բացառապես կրծքով կերակրման, մանկական տարիքում ավելորդ քաշի և մեծահասակների գիրության ոլորտներում: Բոլոր ենթատարածաշրջաններում տվյալներն ու միտումները հատկապես անհանգստացնող են մեծահասակների գիրության առումով և համավարակը կարող է է՛լ ավելի սրել խնդիրը: Չնայած երեխաների շրջանում ավելորդ քաշի նվազեցմանն ուղղված վերջին բարելավումներին, տարածաշրջանի ցուցանիշը՝ 7.1 տոկոսը շարունակում է համաշխարհային միջինից բարձր մնալ:

«Նույնիսկ համավարակից առաջ էլ իրավիճակը Կովկասում և Կենտրոնական Ասիայում արդեն խոցելի էր, ինչն ավելի սրվեց 2020 թվականին», – նշում է ՊԳԿ տնտեսագետ և զեկույցի գլխավոր հեղինակ Չենգ Ֆանգը: – Ամբողջ տարածաշրջանի դիմակայունությունը կախված է այս խոցելի ենթաշրջաններում ծանրակշիռ ջանքերի գործադրումից: Մեծահասակների գիրության ցուցանիշի աճը, օրինակ, մեծ խնդիր է տարածաշրջանի ոչ միայն բարձր, այլև ցածր ու միջին եկամուտ ունեցող երկրների համար»։

Նշվում է, որ վերջին տարիներին վերարտադրողական տարիքի կանանց շրջանում անեմիայի տարածվածությունը մնացել է 17.4 տոկոս, ինչպես 2000-ին, երբ Կովկասի և Կենտրոնական Ասիայի որոշ երկրներում ցուցանիշներն ավելի բարձր էին, հասնելով և նույնիսկ գերազանցելով համաշխարհային միջին՝ 29.9 տոկոս ցուցանիշը:

ՊԿԳ-ի գնահատմամբ՝ միայն կրծքով կերակրման առումով տարածաշրջանը, հատկապես Կովկասյան ենթատարածաշրջանը և Կենտրոնական Ասիան, զգալի առաջընթաց են գրանցել (2012-2019 թթ. ընթացքում 31.1 տոկոսից հասնելով 41.7 տոկոսի), չնայած տարածվածությունը մնում է համաշխարհային միջին ցուցանիշից ցածր:

Ցածր քաշով ծնունդների համաշխարհային տվյալները 2000 թվականից ի վեր կայուն անկում են արձանագրել և տարածաշրջանային միտումը, թեև դանդաղ, սակայն հետևել է միևնույն օրինաչափությանը, ուր տարածվածության ցուցանիշը (6.9 տոկոս) համաշխարհային ցուցանիշի մոտ կեսն է կազմում։ Տարածաշրջանում ինչպես բարձր եկամուտ ունեցող, այնպես էլ ցածր եկամուտ ունեցող երկրները ցածր քաշով ծնունդների ցուցանիշի տարածվածությունն առանձնապես չեն նվազեցրել։

ՊԿԳ-ի Հայաստանի գրասենյակի տեղեկացմամբ՝ ՊԳԿ-ի զեկույցի 2021 թ. տարածաշրջանային տարբերակում ներկայացվում են ավելի շատ մանրամասներ, որտեղ սովի և թերսնուցման վերաբերյալ վերջին տվյալների միջոցով գնահատվում է համաշխարհային կայունության թիրախների իրագործման առաջընթացը, հատուկ անդրադառնալով ԿԶՆ 2-ի «զրոյական սովի» թիրախներին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում