Monday, 25 09 2023
17:00
Team Telecom Armenia-ն անվճար կապ կտրամադրի բռնի տեղահանված արցախցիներին
Հետագա զարգացումները կախված են Հայաստանի ներքին դիմակայությունից
Արցախի մեր հարազատներն այսօր մեր հոգատարության ու աջակցության կարիքն ունեն. Հակոբ Արշակյան
Ֆրանսիայի դեսպանը հերքել է լուրերն այն մասին, որ պատրաստ են ապաստան տրամադրել Արցախի հայերին
Մինասյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հռոմի ստատուտի վավերացման համագործակցությունը
Սամանթա Փաուերը խոսել է Հայաստան այցի նպատակների մասին
Իրավիճակը ծայրահեղ ծանր է Հայաստանի և հայ ժողովրդի համար. ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը՝ Ալեն Սիմոնյանին
Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումն ավարտվել է
Սամանթա Փաուերը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հայաստանի միակ հուսալի դաշնակիցն այժմ ԱՄՆ-ն է, այլ գործընկերներ չկան
Լիտվայի դեսպանն Ալեն Սիմոնյանին առաջարկել է տեսազանգի միջոցով միջխորհրդարանական քննարկում իրականացնել
16:07
Աշխարհի առաջատար ֆոնդային բորսաների ցուցանիշները – Սեպտեմբեր 25 2023
ԼՂ-ից Հայաստան ուղևորվող մեքենաների շարասյունը. ճանապարհին խցանում է առաջացել
Մեր քաղաքագլուխները մեզ թողին թուրքի բերան. տեղահանված կնոջ պատմությունը
Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց որոնողական աշխատանքները շարունակվում են
Գործ ունենք բռնի տեղահանման գործընթացի հետ. ՀՀ ՄԻՊ-ը՝ Կոռնիձորում
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսին
Նվազագույն սպառողական զամբյուղի ապրանքների գները – Սեպտեմբեր 25-28
Ռուսաստանի ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը ժամանել է Հայաստան
Տարադրամի փոխարժեք – Սեպտեմբեր 25, 2023
15:15
Մահացել է «Կոզա Նոստրայի» ղեկավարը համարվող Մեսինա Դենարոն՝ «վերջին կնքահայրը»
Լուրերի արտակարգ թողարկում 15։00
ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներ ժամանել են Հայաստան
Հեղուկ գազի գինը – Սեպտեմբեր 25, 2023
«Խաղաղապահների՝ Լեռնային Ղարաբաղում մնալու հստակ ժամկետներ չկան». Պեսկով
Մտահոգիչ հայտարարություն Գրանադայի հանդիպումից առաջ
Մեկնարկել է ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը
Լուրերի արտակարգ թողարկում 14։00
13:59
ԱՄՆ-ն Իսրայելի համար առանց վիզայի ռեժիմ կսահմանի
13:55
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Երուսաղեմի հայոց պատրիարքն անդրդվելի է. Պաղեստինի պատվիրակությունը ՀՀ-ում քննարկել է «Կովերի պարտեզի հարցը». Երեւանը կմիջամտի՞

Աշխատանքային այցով Հայաստանում է գտնվում Պաղեստինի Եկեղեցիների հարցով բարձրագույն նախագահական կոմիտեի ղեկավար Մուին Էլիաս Յուսեֆ Խուրիի գլխավորած պատվիրակության անդամները դեկտեմբերի 12-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով այս այցի շրջանակում քննարկվել է Երուսաղեմի պատրիարքության շուրջ ստեղծված իրավիճակը, մասնավորապես Կովերի պարտեզը 99-ը տարով հրեա գործարարին ապօրինաբար վաճառելու պատրիարքի քայլը:

Հիշեցնենք, որ Երուսաղեմի պատրիարքությունում վանքապատկան «Կովերի պարտեզ» տարածքը 99 տարով հրեա գործարարին վարձակալության տալու շուրջ թնջուկը չի լուծվում: Գործարքը կնքել է Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան Մանուկյանը, սակայն հոգևորականների, միաբանների մեծ մասը դեմ է դրան և հայտարարում է, որ այն տեղի է ունեցել կոնակադրության կոպիտ խախտմամբ, առանց իրենց տեղյակ պահելու: Պատրիարքի կողմից էլ միաբանների պահանջին ընդառաջ գնալու ցանկություն կարծես չկա: Երուսաղեմի հայ համայնքը նույնիսկ մի քանի անգամ ցույց է կազմակերպել՝ պահանջելով չեղարկել այդ գործարքը:

Այս խնդիրը դուրս է եկել հայկական շրջանակներից, քանի որ այդ գործարքին կտրուկ դեմ են նաև Պաղեստինի ինքնավարության ներկայացուցիչները:

Ըստ էության, Երուսաղեմի պատրիարք Նուրհան Մանուկյանը խախտում է միջազգային օրենքը Հին քաղաքի մեջ կովերի պարտեզը 99 տարով վարձակալությամբ տալով, ինչն առաջ է բերել Պաղեստինի իշխանավարության լուրջ մտահոգությունը, որը նրանք ներկայացրել են նաև Հայաստանի իշխանություններին:

Պաղեստինի Եկեղեցիների հարցով բարձրագույն նախագահական կոմիտեի ղեկավար Մուին Էլիաս Յուսեֆ Խուրիի գլխավորած պատվիրակությանn այսօր ընդունել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որի ընթացքում մտքեր են փոխանակվել մշակութային, միջկրոնական հարաբերությունների շուրջ: Մեր տեղեկություններով քննարկվել է նաև «Կովերի պարտեզը» վարձակալության տալու հարցը, ինչը նշանակում է, որ Պաղեստինի կողմն ակնկալում է, որ Հայաստանը որևէ ձևով կկարողանա միջամտել և չեղարկել այդ գործարքը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նույնպես ընդունել է Պաղեստինի՝ Եկեղեցիների հարցով բարձրագույն նախագահական կոմիտեի պատվիրակությանը Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի կողմից «Կովերի պարտեզ» կալվածքի վարձակալության հանձնելու խնդրին, ինչպես նաև հայկական քրիստոնեական սրբավայրերի և պատմամշակութային ժառանգության պահպանության հարցերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում