Friday, 29 09 2023
Ադրբեջանի ԱԳ նախարարը և ՌԴ նախագահի խորհրդականը քննարկել են ԼՂ-ին առնչվող մի շարք հարցեր
18:43
ՆԱՏՕ-ն թույլ է տվել լրացուցիչ խաղաղապահների տեղակայել Կոսովոյում
18:40
«Ոչինչ չի կանգնեցնի Թայվանի վերադարձը Պեկինի վերահսկողության ներքո». Սի Ցզինպին
18:30
Ուկրաինացի օդաչուները ԱՄՆ-ում սկսել են F-16–ի վարման դասընթացները
18:19
Եղանակը Հայաստանում – Սեպտեմբեր 30, 2023
«Գազպրոմը» մեկ քառորդով կրճատել է գազի արդյունահանումը
18:04
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի արտակարգ թողարկում 18։00
18:00
Լիտվայում 3000 ուսուցիչներ գործադուլի են դուրս եկել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում
Հրատապ է անխոչընդոտ մարդասիրական օգնության ցուցաբերումը ինչպես ԼՂ-ում գտնվողներին, այնպես էլ այնտեղից հեռացածներին․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն
Հայաստանի տարածքային ամբողջականությունն առաջնային է մեզ համար. Էստոնիայի խորհրդարանի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին
Տոկաևը հայտարարել է, որ Ղազախստանը հակա-Ռուսաստան չէ
17:30
ՄԱԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը կարող է կին լինել
17:25
Եղանակը աշխարհում – Սեպտեմբեր 30, 2023
«Հայաստանը հնարավորությունը ուներ բարելավել հարաբերությունները Ադրբեջանի հետ». Ալիև
Սեպտեմբերի 20-ից հետո ավելի հեշտ կլինի խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ կնքել. Ալիև
17:17
«Ղարաբաղի հայերը զանգվածաբար գաղթում են Ադրբեջանի ռազմական գործողության հետևանքով». Պետեր Ստանո
Անահիտ Մանասյանը Նաննա Սկաուին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Եվլախում ավարտվել է ԼՂ և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը
Խնամքի հաստատություններում ավելի քան 20 առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ են տեղավորվել
ԼՂ-ից բռնի տեղահանվածների թիվը հասել է 93 հազարի
Ադրբեջանցիները ձերբակալել են ԼՂ ՊԲ հրամանատարի նախկին տեղակալին
«Աշխարհի վիճակը պարտավորեցնում է ԱՊՀ երկրներին՝ ունենալ հզոր զինված ուժեր». Շոյգու
Նոր փուլ և թեժացող հանգույց
ԿԸՀ-ն հաստատել է քաղաքացիական նախաձեռնության ներկայացրած տորագրությունների վավերականությունը
«Բաքուն հանդես է գալիս Երևանի հետ հարաբերությունների խաղաղ կարգավորման օգտին». Հաջիև
«Ղարաբաղում հայերի կրոնական, մշակութային և այլ իրավունքների հարցերը կլուծվեն միջազգային կոնվենցիաներին համապատասխան». Ալիև
Վարչապետի մոտ քննարկվել է 2023-2030 թթ. Աղետների ռիսկի կառավարման ռազմավարության նախագիծը
Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահին

ՀՀ-ում հաստ աղիքի քաղցկեղի դեպքերի թիվն աճում է. Ուռուցքաբանության կենտրոնը նոր ծրագիր է իրականացնում

ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում իրականացված անվճար կոլոնոսկոպիայի ծրագրի շրջանակում հետազոտվել է 699 բուժառու: Նրանցից 81-ի մոտ հայտնաբերվել է հաստ աղիքի քաղցկեղ, 159-ի մոտ բարորակ գոյացություններ:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը նշեց, որ ծրագիրը սկսվել էր ընթացիկ տարվա հունվարի 1-ից ու նախատեսված էր անցկացնել մինչև հունիսի 30-ը: Անվճար կոլոնոկոպիա կարող էր անցնել 45 տարին լրացած յուրաքանչյուր անձ:

«Դիմելիությունն այնպես ակտիվ էր, որ նախատեսված մինչև վերջին օրը դեռ մարդիկ գրանցվում էին: Այսինքն՝ հունիսի 30-ը ներառյալ դեռ մեզ դիմում էին: Որոշում կայացվեց ծրագիրն իր ամբողջական ավարտին հասցնել ու բոլոր գրանցվածների հետազոտությունն անցկացվեց մինչև նոյեմբերի վերջ: Ասեմ, որ իր տեսակով աննախադեպ միջոցառում էր: Այն իր ազդեցությունը կթողնի վիճակագրական տվյալների վրա: Դրանից բացի, այն նպաստում է հիվանդությունների վաղ հայտնաբերմանը: Հայտնի է, որ հիվանդության վաղ հայտնաբերման դեպքում պետությունն ու բուժառուն ավելի քիչ գումար են ծախսում, քան երբ այն արդեն խորացած է»,-ասաց Նարեկ Մանուկյանը:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքի էնդոսկոպիստ Վլադիմիր Նահապետյանը նշեց, որ շատերը եկել էին պարզապես հետազոտվելու՝ չունենալով որևէ գանգատ: Հետազոտվածներից 4-ի մոտ քաղցկեղ հայտնաբերվել է բավական վաղ փուլում, ինչը հնարավորություն է տվել էնդոսկոպիկ եղանակով հեռացնել: Արդյունքում, այդ բուժառուները շրջանցել են մեծ վիրահատություններն ու քիմիաթերապիան:

«Ամբողջ աշխարհում քաղցկեղային հիվանդությունների շրջանում իր տարածվածությամբ հաստ աղիքի քաղցկեղը երրորդ տեղն է զբաղեցնում: Ամեն տարի հայտնաբերվում է նոր մեկ մլն դեպք: Ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում հիվանդության աճի միտում կա: Եթե համեմատենք 2009-2019 թվականի տվյալները, ապա կտեսնենք, որ 10 տարվա ընթացքում հաստ աղիքի քաղցկեղի աճ կա մոտ 150 նոր դեպքով»-ասաց Վլադիմիր Նահապետյանը:

Անդրադառնալով հիվանդության առաջացման պատճառներին՝ մասնագետը ներկայացրեց հիմնական ռիսկի գործոնները: Ըստ դրանց՝ ժառանգականությունն է, ալկոհոլի, ծխախոտի օգտագործումն, անառողջ սնունդը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում