Friday, 24 03 2023
Բուհերը կուսակցականացված չեն. ԿԳՄՍ նախարար
17:30
ԿԺԴՀ-ն հայտարարել Է «ռադիոակտիվ ցունամի» առաջացնող զենքի փորձարկման մասին
Ղրիմը հետ գրավելու Ուկրաինայի փորձը Ռուսաստանին ցանկացած զենքի կիրառման հիմք կտա. Մեդվեդև
ԵՄ դիտորդական առաքելության զեկույցը հրապարակային չէ. Արարատ Միրզոյան
17:00
Չարլզ III-ը հետաձգել է այցը Ֆրանսիա՝ կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցերի պատճառով
Ագրեսիա, չվերադարձվող ռազմագերիներ․․․ Միրզոյանը ներկայացրեց ԱԳՆ 2022 զեկույցը
16:50
Էստոնիան ևս մեկ ռուս դիվանագետի հայտարարել Է «պերսոնա նոն գրատա»
16:40
Մոլդովայում ռումիներենը պետական լեզու ճանաչող օրենքն ուժի մեջ է մտել
16:30
Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով շուրջ 7 տասնյակ մարդ է վիրավորվել
Փնտրենք դաշնակիցներ, բայց նախ լինենք սեփական ուժերի դաշնակիցը
16:18
Չինաստանը ԱՄՆ-ին սպառնացել է հետևանքներով՝ Հարավչինական ծովում ամերիկյան ռազմանավի գործողությունների պատճառով
Ուղիղ․ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը
16:10
Ֆրանսիայի ՆԳՆ-ն հայտարարել է, որ երկիրը պատրաստ է Չարլզ III-ի այցին
Մահացել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենը
16:04
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը Նյու Յորքում մասնակցում է «Ջուրը կայուն զարգացման համար» խորագրով համաժողովին
Միջազգային խաղաղապահներ Արցախ կարող են գալ միայն ՄԱԿ ԳԱ որոշմամբ. ՌԴ ներկայությունը անհնար է դարձնում նման որոշում կայացնելը
16:00
Գերմանիայում քաղաքացիների 75%-ը դեմ է արտահայտվել ամառային և ձմեռային ժամանակի անցմանը
Սարգիս Խանդանյանը և Լեհաստանի հեռացող դեսպանը մտքեր են փոխանակել ՀՀ-ում ԵՄ առաքելության տեղակայման վերաբերյալ
Գարեգին Բ-ն ընդգծել է այն ջանքերը, որ Ռուսիո Կիրիլ Պատրիարքը ներդրել է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ
Ալիևը ցայտնոտային իրավիճակում է, որովհետև Հայաստանը չընկրկեց
Ադրբեջանն անհնարին է դարձնում հայերի կյանքը ԼՂ-ում, սա հստակ էթնիկ զտում է․ Իսպանիայում Հայաստանի դեսպանի հարցազրույցը՝ El Mundo թերթին
Սուրեն Պապիկյանը շրջայց է կատարել ՊՆ N զորամասում
Թուրքիային քննադատել են ԱՄՆ-ի կոնգրեսում
Սոչիում երկրաշարժ է գրանցվել
Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը․ Արման Բաբաջանյան
Հայկական առաջին լոբբիստական կազմակերպությունը ԱՄՆ-ում
15:30
Հունգարիան չի ձերբակալի Պուտինին
Արմավիրի 47-ամյա բնակիչը սեքսուալ բնույթի բռնի գործողություն է կատարել անչափահասի նկատմամբ
15:20
Ուկրաինայից երեխաների արտաքսումը ռազմական հանցագործություն է

Միջազգային հանրության համար անընդունելի է Հայաստանի ներկա իրավիճակը. սենատոր Բրունո Ռըտայո և օրենսդիր Վալերի Բուայե

Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության նախագահ Բրունո Ռըտայոն և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն ՀՀ ԱԺ լրատվականի հետ զրուցել են մեկ տարի առաջ Սենատի կողմից գրեթե միաձայն «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին» բանաձևին հաջորդող քայլերի շուրջ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից, ընդգծելով, սենատոր Բրունո Ռըտայոն խոսել է մեկ տարի առաջ տեղի ունեցած պատերազմից, հետպատերազմյան իրադրությունից՝ հայկական ողբերգությունը համարելով համամարդկային:

«Ֆրանսիայի Սենատն առաջինն էր Եվրոպայում, որ Արցախի ճանաչման վերաբերյալ բանաձև ընդունեց, քանի որ Արցախի պայքարը վերաբերում է նաև մեզ: Մենք նույն քաղաքակրթության և արժեքներ կրողներ ենք և միայն Արցախի անկախության ճանաչումն է, որ կարող է երաշխավորել Արցախի ժողովրդի ապագան:

Ալիևը շարունակում է լինել պատերազմական ուղեծրում և հայտնի չէ՝ ուր կհասնի: Հարկ է, որ Ֆրանսիան և Եվրոպան Մինսկի խմբի շրջանակում կանգնեցնեն նրան, քանի որ նա հարձակվել է ոչ միայն Արցախի, այլև՝ Հայաստանի վրա: Միջազգային հանրությունը պետք է անի ամենը, կանգնեցնելու Ալիևին և նրա դաշնակից Էրդողանին: Հուսով եմ, որ Ֆրանսիան կարևոր դեր կխաղա

Այդ Բանաձևով մենք Հայաստանին ու հայ ժողովրդին ասում ենք, որ դուք մենակ չեք, մենք ձեր կողքին ենք և կպաշտպանենք ձեր շահերը»,- հարցազրույցում ասել է Բրունո Ռըտայոն:

Վալերի Բուայեն էլ ընդգծել է, որ այսօր Թուրքիան ոչ միայն Ադրբեջանի գործընկերն է, այլ պատերազմի հրահրողներից է:

«Միջազգային հանրության համար անընդունելի է Հայաստանի ներկայիս իրավիճակը: Հակամարտությունը սառեցված է, բայց լուծված չէ: Հիմա Ադրբեջանի կողմից Մինսկի խումբն անտեսելն անընդունելի է: Այսօր նրանք փորձում են Մինսկի խումբը դարձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների ճշտման հարթակ: Նպատակը Հայաստանը խեղդելն է՝ կտրելով Իրանի հետ միակ սահմանից»,- ասել է Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահը:

Մեկտեղ, նա վստահ է, որ իր տեսակետի ընդդիմախոսները քիչ չեն, որ շատերը կփորձեն առաջին հայացքից լուրջ թվացող հակափաստարկներ բերել, բայց նշում է, որ իրեն ամենևին չի հետաքրքրում.

«Սա ցեղասպանության շարունակությունն է անպատժելիության մեջ: Մեր տրամադրության տակ կան տարբեր գործիքներ այս իրավիճակի վրա ազդելու: Առաջինը՝ դիվանագիտական ուղին է: Անցած տարվա նոյեմբերի 25-ին՝ Սենատի կողմից, և դեկտեմբերի 3-ին՝ ԱԺ կողմից Արցախի ճանաչման մասին բանաձևերի ընդունումն է: Երկրորդը՝ Արցախի հետ բարեկամական խմբի ստեղծումն է, որը հնարավորություն կտա խոսել Արցախից, դրա իրավական կարգավիճակից: Մենք ունենք նաև այլ գործիքներ, որոնք գտնվում են ԵՄ շրջանակում»:

Բուայեն չի ընդունում, երբ Ադրբեջանի ագրեսիվ հարձակումների դեպքում խաղաղության կոչի ուղիղ հասցեատերը շեղվում է և օգտագործվում է «կողմեր» բառը:

«Ֆրանսիան, որը Մինսկի խմբի անդամ է, պետք է դուրս գա չեզոքությունից և իրավիճակին նայի օբյեկտիվորեն: Այլապես հավասարության նշան է դրվում ագրեսորի և ագրեսիայի ենթարկվածի, ցեղասպանի և ցեղասպանվածի միջև: Չպետք է 10 մլն բնակչություն ունեցող Ադրբեջանին և 80 միլիոնանոց Թուրքիային մենակ թողնել 3 մլն բնակիչ ունեցող Հայաստանի դեմ»,- շեշտում է Բուայեն:

Նա շտապում է տեղեկացնել, որ շատ շուտով Ֆրանսիան է ստանձնելու ԵՄ նախագահությունը.

«Որպես ԵՄ նախագահող երկիր Ֆրանսիան իր տրամադրության տակ կունենա տարբեր գործիքներ: Անընդունելի է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը հարձակվի ոչ միայն Արցախի, այլև՝ Հայաստանի վրա: Իհարկե, մեր ունեցած գործիքները սահմանափակ են, սակայն երբ կան մարդու իրավունքներին, գերիներին, մշակութային ժառանգությանն առնչվող հարցեր, մեր պատվի հարցն է դրանք հնարավորինս օգտագործել: Ֆրանսիայի Սենատն ու Ազգային ժողովը կատարել են իրենց քայլը՝ այժմ հերթը Ֆրանսիայի կառավարությանն է»:

ՀՀ ազգային ժողովի տարածած հաղորդագրության մեջ հիշեցվում է, որ 2021թվականի նոյեմբերին Ֆրանսիայի Սենատն ընդունել է Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ բանաձև՝ 305 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին» վերնագրված բանաձևով կոչ է արվում Ֆրանսիայի կառավարությունը ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու համար:

Բանաձևը նաև դատապարտում է Ադրբեջանի ռազմական ագրեսիան, որն իրականացվել է Թուրքիայի իշխանությունների և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ և կոչ է անում, որպեսզի անհապաղ դուրս բերվեն ադրբեջանական զինված ուժերը և նրանց աջակիցները այն տարածքներից, որոնք վերցվել են սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմական գործողությունների արդյունքում:

Նախագիծը ներկայացրել էին հինգ սենատորներ՝ Բրունո Ռըտայոն, Պատրիկ Քանները, Էրվե Մարսելը, Էլիան Ասասին և Գիյոմ Գոնտարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում