Sunday, 26 03 2023
Կյանքից հեռացել է հայտնի ամերիկահայ գրող Երվանդ Ազատյանը
Սիսիանի մի քանի բնակավայրերում նախնական տվյալներով ՔՊ-ն առաջատար է
«Անկախ դիտորդը» հայտնում է Սիսիանում արձանագրած ընտրախախտումների մասին
Հայտնի են Սիսիանի մի շարք բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքները
Գլխավոր դատախազությունը՝ ավագանու արտահերթ ընտրությունների ենթադրյալ խախտումների մասին
Արցախի դեպքում՝ պայքարել ու մնալ Ադրբեջանի կազմում անհնար եմ համարում
21:50
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ոչ մի ցուցում չկա, որ Ռուսաստանը պլանավորում է միջուկային զենք կիրառել
Գուցե շատերն ԱՄՆ-ից ավելի կոշտ քայլեր են սպասում, բայց չեմ կարծում, թե դա է հարցի լուծումը. Արփի Վարդանյան
Վլադիմիր Պուտին. Արևմուտքը սկսում է ստեղծել նոր ռազմական բլոկ, որը նման է Երկրորդ համաշխարհային պատերազմի գերմանա-իտալա-ճապոնական առանցքին
Հայաստանը հանգիստ կարող է ունենալ իր սեփական ռազմական արբանյակները
Պետք է դուրս գալ պատրանքներից. Բաքուն դրել է ոչ միայն Արցախի հարց
20:45
Դոնալդ Թրամփ. Բայդենի ռեժիմը, որը զինում է իրավապահներին քաղաքական հակառակորդի դեմ, Ստալինյան Ռուսաստանի սարսափ շոուից է
20:30
Հենրի Քիսինջեր – Երկրորդ սառը պատերազմն ավելի վտանգավոր կլինի, քան առաջինը
Սիսիան և Անի համայնքներում ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցողների 54.71%-ը
20:15
Ֆրանսիայի Նոր Ակվիտանիա մարզում ջրամբարի հակառակորդների բողոքի ակցիան վերածվել է ոստիկանության հետ բախման
Թուրքիան դրական է տրամադրված Չինաստանի առաջարկած խաղաղության ծրագրին
Երկրաշարժ Հայաստանում
Մոնտեվիդեոյի նահանգային օրենսդիր մարմնում մասնակցել եմ Արցախի անկախության ճանաչմանը նվիրված միջոցառմանը. Արցախի ՄԻՊ
19:20
Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը պետք է ավարտվի ռուսական զորքերի դուրսբերմամբ
Կդիմենք ՊՆ-ին՝ այս դատական ակտերը կատարելու պահանջով, իսկ եթե չկատարի, կդիմենք հարկադիր
19:00
Ջո Բայդեն. Չինաստանը Ռուսաստանին կարևոր զենք չի մատակարարել Ուկրաինայում ընթացող պատերազմի համար
Ժամը 17։00-ին քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 46․59%-ը
Մեծացել է Հայաստանից արտասահմանյան բուհերում սովորել ցանկացող ուսանողների թիվը
ՔՊ դեմ իրականացվող հակաօրինական հակաքարոզի մասով պատրաստվում են իրավական գործընթացներ
Կենտրոնական Ասիան՝ մեծ պետությունների մրցակցության թատերաբեմ․ հայացք Երևանից
Նախարարը ճիշտ է, վանդալիզմի են ենթարկում մեր հուշարձանները
Ռուսական կողմը բլոկավորել է Քոչարյանի և Սարգսյանի գույքի հետևից գնալը
Մահացել է դատավոր Լիլիթ Կատվալյանի դուստրը
Եթե մեր անվտանգային խնդիրները լուծենք, կարող ենք սպասել օտարերկրացիների մեծ հոսքի
Հայկական Բանակի նոր և կարևոր ձեռքբերումը Հնդկաստանից

Թբիլիսին դժգոհ չէ՞ «3+3»-ից. ինչ է կատարվում

Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի ունեցավ այսպես կոչված 3+3  ձևաչափի առաջին շփումը, որ կայացավ փոխարտգործնախարարների մակարդակով: Ինչպես  հայտնի դարձավ պաշտոնական հաղորդագրություններից, դրա ընթացքում քննարկվել են մոտեցումները ռեգիոնալ այդպիսի ձևաչափի հեռանկարի վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցել էր նաև Հայաստանի փոխարտգործնախարարը, նշելով, որ Երևանի համար այդպիսի ձևաչափը քննարկելի է այն պարագայում, եթե այն չի կրկնում ռեգիոնալ այլ հարցերով արդեն իսկ գոյություն ունեցող ձևաչափերի, չի ներառում այն հարցերը, որոնք արդեն իսկ «ամրագրված» են այլ ձևաչափերի ներքո: Հասկանալի է, որ Երևանն առաջին հերթին նկատի ունի այն, որ իր համար ընդունելի չէ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի փոխարինում «3+3»-ով և դուրսմղում ռեգիոնից:

Մոսկովյան հանդիպմանը չի մասնակցել Վրաստանը, որն ինչպես հայտնի է ունի դիրքորոշում, թե չի կարող նույն ձևաչափում լինել Ռուսաստանի հետ միասին: Այդ դիրքորոշումը նաև լայն արձագանք է ստանում Հայաստանում, դիտարկվելով իբրև հույս կամ միջոց, որ Վրաստանի «շնորհիվ» չի կայանա «3+3»-ը, որը դիտվում է Հայաստանի համար վտանգավոր ձևաչափ: Այն, որ «3+3»-ով ռեգիոնն այսպես ասած «փակելու» թուրքական նախաձեռնությունը Հայաստանի համար ունի վտանգավոր և ռիսկային հեռանկար, անկասկած է: Միաժամանակ սակայն, իրավիճակը պահանջում է համակողմանի, բազմաշերտ դիտարկում, Հայաստանի անելիքն ու հնարավորությունը հասկանալու համար, հասկանալու համար, թե ինչ ճանապարհով պետք է գնա Հայաստանը և որքանով է ռացիոնալ «հույսը», թե Վրաստանն իր չմասնակցելով կօգնի «ձախողել» «3+3»-ը: Ամբողջ հարցը սակայն այն է, որ այս խնդրի վերաբերյալ հայաստանյան հասարակական-քաղաքական դիսկուրսը ավելի շուտ կենտրոնացած է թվաբանական ֆորմալությունների, քան իրական քաղաքական բազմաշերտության վրա: Իսկ այն, որ իրավիճակը հենց այդպիսին է, վկայեց անմիջականորեն մոսկովյան հանդիպումը:

Բանն այն է, որ այդ հանդիպմանը մասնակից երկրները հինգն էին, իսկ դրոշները՝ վեցը: Առկա էր նաև Վրաստանի դրոշը, այն Վրաստանի, որը պաշտոնապես հրաժարվել է մասնակցել: Բանն այն է, որ դրոշը, առավել ևս այդպիսի քաղաքական լրջագույն միջոցառումներին, զուտ ատրիբուտ կամ դեկորացիա չէ, այլ քաղաքական նշանակության հանգամանք: Եվ հատկանշական է այն, որ Վրաստանն առ այսօր կարծեք թե պաշտոնապես դժգոհություն կամ դիտողություն չի հայտնել, որ իր դրոշը առկա է եղել մոսկովյան մի միջոցառման, որին ինքը  հրաժարվել է մասնակցել: Համաձայնեք, տարօրինակ կլինի, եթե օրինակ Երևանում տեղի ունեցող ԵԱՏՄ կամ ՀԱՊԿ որևէ միջոցառման լինի օրինակ նույն Վրաստանի դրոշը: Հազիվ թե Թբիլիսին ձայն չհանի այդ առնչությամբ: Իսկ Մոսկովյան «3+3», թե «3+2» հանդիպմանը իր դրոշակի առկայության մասին Թբիլիսին գոնե առայժմ կարծեք թե լռում է: Դա առնվազն առաջացնում է հարց, թե արդյո՞ք Թբիլիսին այդուհանդեձ  որոշակի կուլիսային քննարկումների մեջ չէ թեմայի վերաբերյալ, իսկ հրապարակային մերժողական դիրքորոշումն էլ ընդամենը պայմանավորվում է ներքաղաքական բարդ իրավիճակով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանի հետ հարաբերության ցանկացած դրվագ վրացական ընդդիմությունը կարողանում է օգտագործել որպես իշխանության դեմ բողոքի զանգվածային ակցիաների առիթ: Բոլոր դեպքերում, իրավիճակը խոսում է բավականին բազմաշերտ գործընթացի մասին, որտեղ զուտ «թվաբանական» տրամաբանությունը բավական հեռու է ամբողջ սպեկտրը ընդգրկելու, հետևաբար Հայաստանի այս կամ այն որոշման ռիսկերն առավելագույնս ստույգ գնահատելու հնարավորությունից: Առկա պատկերը թերևս մի բան դարձնում է անկասկած, որ Երևանի համար այս պարագայում նախընտրելի չէ «այո» կամ «ոչ» տարբերակը և առավել օպտիմալը նախնական այս փուլում սեփական մոտեցումները առաջ քաշելն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում