Thursday, 28 03 2024
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ

Չպետք է թյուրըմբռնում ձևավորվի, որ անձը զուտ գերի ընկնելու պատճառով ենթարկվում է քրեական պատասխանատվության

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

 

Պարոն Վարդանյան, վերջերս 10 գերի վերադարձավ Ադրբեջանից, որոնցից կեսի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, կան արդեն կալանավորվածն եր:Ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք գնահատում հանգամանքը, որ շատերի գնահատմամբ, սա իրավական առումով լուրջ հետևանքներ կարող են առաջացնել:

 

Ես բազմիցս առիթ եմ ունեցել արտահայտվելու գերեվարման և գերեվարված անձանց իրավական ռեժիմի վերաբերյալ հարցերի մասին: Ինքնին գերեվարությունը, այսինքն ռազմական գործողությունների հետևանքով գերության մեջ հայտնվելը չի դիտարկվել, չի դիտարկվում և չպետք է դիտարկվի որպես քրեորեն պատժելի արարք: Սա որևէ եղանակով չպետք է ազդի հայրենադարձության ինստիտուտի վրա: Այլ կերպ ասած, ռազմական գործողությունների ավարտից հետո ռազմագերիներն անմիջապես պետք է հայրենադարձվեն, այստեղ չկա որևէ «բայց» ու որևիցե «եթե»: Սա միանշանակ է: Երրորդ արձանագրումը. անհետաձգելիությունը չափազանց կարևոր է ռազմագերիների վերադարձման հարցում: Այդ հարցում անհարկի ձգձգելը Ժնևյան կոնվենցիաներին կից առաջին լրացուցիչ արձանագրության համատեքստում դիտարկվում է որպես ռազմական հանցագործություն: Այսինքն ժողովրդական լեզվով ասած, բոլոր ռազմագերիները պարտադիր եղանակով պետք է հայրենադարձվեն և վերջ: Ինչ վերաբերում է ռազմական գերության մեջ հայտնվելու  հանգամանքների քննությանը և որոշակի արձանագրումներին, ապա սա արդեն պետության և իր զինվորական ստորաբաժանման համապատասխան անդամի հետ որոշակի հարաբերությունների արդյունք է: Եթե անձը, օրինակ, կատարել է արարք, որը դիտարկվում է որպես քրեորեն պատժելի, և որի արդյունքում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ չկատարման հետևանքով անձը հայտնվել է գերության մեջ, ապա սա այլ հարց է: Այսինքն ինքնին հանգամանքների բերումով, մասնավորապես, օրինակ, վիրավորված լինելու դեպքում, ուժերի անհավասարության դեպքում, զինամթերքի ավարտի պարագայում գերության մեջ հայտնվելը, իհարկե, որևէ ձևով չի կարող դիտարկվել որպես հիմք պատասխանատվության ենթարկելու համար: Բայց չպետք է մոռանալ, որ զինվորականները գործում են հստակ կանոնակարգված միջավայրում,  զինվորական ցանկացած գործողություն կանոնակարգված է օրենսդրությամբ: Չպետք է թյուրըմբռնում ձևավորվի, որ անձը զուտ գերի ընկնելու պատճառով ենթարկվում է քրեական պատասխանատվության: Նման ընթացակարգ չկա և չի եղել որևէ երկրում, և իհարկե, նման ընթացակարգը դատապարտելի է: Խոսքը վերաբերում է իր կողմից ստանձնած պարտավորությունների չկատարման հետևանքով անձի վարքագծին քրեաիրավական գնահատական տալուն, ինչը բացարչձակապես կապ չունի գերեվարության, գերեվարման հանգամանքների ու հայրենադարձման հետ:

 

Հնարավո՞ր է, որ մի երջանիկ օր, երբ բոլոր գերիներն ազատ արձակվեն, նրանցից շատերը պարզապես հրաժարվեն ու չցանկանան հայրենիք վերադառնալ, որովհետև կարող են այստեղ ենթարկվել քրեական պատասխանատվության:

 

Նորից եմ ասում, եթե անձը զուտ գերության մեջ հայտնվելու համար ենթարկվում է քրեական պատասխանատվության, սա բոլոր միջազգային ստանդարտներին հակասում է: Ինչ վերաբերում է մինչև գերեվարվելը, անձանց կողմից թույլ տված իրավաախախտումներին, ապա դրա համար նրանք կարող են ենթարկվել պատասխանատվության: Ինչպես ցանկացած քաղաքացի, որը խախտում է քրեաիրավական օրենսդրության նորմերով սահմանված պարտավորությունները: Ավելին ասեմ,  Ժնևյան կոնվենցիան նախատեսում է այն ընթացակարգերը, թե ինչպես են վարվում գերության մեջ ինչ-որ արարքի համար պատասխանատվության ենթարկելու անձանց պարագայում:

 

Վերադարձած գերիներին կալանավորելը, պատասխանատվության ենթարկելը որոշակիորեն կմեծացնի՞ առաջնագծում կանգնած զինծառայողների պատասխանատվությունը, երբ նա գիտի, որ կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել զենքը վայր դնելու և հանձնվելու դեպքում:

 

Ես չեմ խոսում զենքը վայր դնելու և հանձնվելու մասին: Ես խոսում եմ զինվորական կանոնակարգերով, այլ իրավական ակտերով ՀՀ օրենսդրությամբ զինվորի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման կամ չկատարման մասին: Այսինքն չպետք է թյուր ըմբռնում լինի, որ անձը հայտնվել է գերության մեջ և դրա համար ենթարկվում է պատասխանատվության: Ոչ, ոչ և ևս մեկ անգամ ոչ: Բայց եթե անձը օրինակ, կանոնակարգերի խախտմամբ կատարել է այնպիսի արարք, որը քրեորեն պատժել է և որի համար պետք է ենթարկվի պատասխանատվության, ապա այստեղ որևէ նշանակություն չունի՝ անձը այդ արարքը կատարելիս հայտնվել է գերության մեջ, թե ոչ: Ի վերջո, մենք գործ ունենք մեկ միասնական անվտանգային և պաշտպանության միջավայրի հետ և այդտեղ յուրաքանչյուր զինվոր ունի իր պարտականությունները, որոնք պետք է կատարի: Սա չպետք է դիտարկվի որպես արդարացում հայրենադարձության ձգձգման համար: Բոլոր գերիները պետք է անվերապահորեն հայրենադարձվեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում