Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Իմաստ չեմ տեսնում այս փուլում հակաթուրքական կոալիցիաներին միանալ՝ միևնույնն է Թուրքիային վնասել չենք կարող

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր գրառմամբ մտահոգություն է հայտնել, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվում են ցանկացած հակաթուրքական գործընթացից․«Կարծում եմ նկատել եք, որ որևէ հակաթուրքական ֆորմալ կամ ոչ ֆորմալ պլատֆորմների, միջազգային ալիանսների և ձևաչափերի Հայաստանի իշխանությունները չեն միանում: Հենց այս հրաժարման արդյունքում են իշխանությունները միջնորդների փնտրտուքի մեջ մտել՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու խնդրանքով: Սա իրողություն է, որը չի կարելի հերքել: Առավել մտահոգիչ է սակայն այն, որ իշխանությունները նաև դադարեցրել են որևէ ձևով դիմագրավել և որևէ ձևով հակադրվել և զսպել (Countering) Թուրքիային: Հակադրումը միջազգային հարաբերություններում բնորոշ է նույնիսկ բարեկամ, բայց մրցակից երկրներին՝ անձնական շահն առաջ տանելու նպատակով: Սա էլ նշանակում է վայր դնել Թուրքիայի դեմ ունեցած բոլոր հնարավորությունները, ինչ որ փուլում բանակցությունների ժամանակ զրկված լինելով բոլոր գործիքներից՝ մնալով միակողմանի զիջումների դաշտում»,-մասնավորապես գրել է Սարգսյանը։

Գրառման հեղինակի խոսքերով՝ ըստ էության, Հայաստանը դադարել է Թուրքիայի համար գլխացավանք լինելը, իսկ Թուրքիան չի դադարել Հայաստանին թշնամի համարելը:

 

Թուրքագետ Հակոբ Չաքրյանը, մինչդեռ կարծում է, որ եթե նույնիսկ Հայաստանը միանար հակաթուրքական դաշինքներին, որևէ օգուտ չէր լինելու․«Մենք չունենք այն կարողությունը, որ Թուրքիային վնասենք։ Անտեղի ինչու՞ միանանք այդ կոալիցիաներին, որ Թուրքիայի կողմից էլ ավելորդ հակազդեցություն առաջ  բերենք Թուրքիայի կողմից, որն առանց այդ էլ թշնամաբար է տրամադրված մեր նկատմամբ»-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

 

Ինչ վերաբերում է  Ռուսաստանի միջնորդությամբ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուն, մեր զրուցակիցը նման միջնորդությանը կտրականապես դեմ է․«Պուտինի  խորհրդական Ալեքսանդր Դուգինը թուրքական թերթերից մեկին տված հարցազրույցում խոսում է ռուս-թուրքական համագործակցության մասին ու նշում, որ այդ համագործակցությունն առավել մեծ արդյունավետությամբ դրսևորվեց 44 օրյա պատերազմի ընթացքում։  Մի մարդ, որ Էրդողանին հռչակել է  իր լավագույն ընկերը, ինչպե՞ս կարող է հօգուտ մեզ միջնորդություն իրականացնել։ Էրդողանն էլ, հիշեցնեմ,  հայտարարել է, որ իրենք այս պատերազմին  մասնակցում են, որ վերջնական ավարտին հասցնեն 1915 թվականին երիտթուրքերի կիսատ թողած գործը։ Այսինքն՝ մտադրություն է հայտնում Հայաստանը կրկնակի ցեղասպանության ենթարկել, որին էլ Պուտինը իր լավագույն ընկերն է համարում։ Չպետք է նման միջնորդություն լինի և մենք չպետք է դնեինք։ Հիմա օրինակ հետաքրքիր է՝ հակաթուրքական ալյանսներին չմիանալու մեջ մեղադրող մարդիկ ի՞նչ են մտածում Պուտինի միջնորդության մասին»։

 

Հակոբ Չաքրյանը ևս մեկ անգամ ընդգծում է՝ այս փուլում որևէ իմաստ չկար հակաթուրքական դաշինքներին միանալ․«Եթե մենք ո՛չ հույներին ենք օգուտ տալու, ոչ էլ առանձնապես Թուրքիային ենք կարողանալու վնասել, մտնենք այնտեղ ի՞նչ անենք։ Եգիպտոսն  ու Սաուդյան Արաբիան են միացել՝ այ դա լուրջ հարված է Թուրքիայի համար։ Ես անիմաստ եմ համարում մեր այնտեղ մտնելը»-եզրափակեց մեր զրուցակիցը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում