«Երեւանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:
Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Դեկտեմբերի 13-ի առավոտյան «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ մի խումբ վարորդներ աշխատանքի դուրս չէին եկել, ինչի հետևանքով մայրաքաղաքի տարբեր հատվածներում կանգառներում մարդկանց կուտակումներ էին առաջացել: Վարորդները պահանջում էին աշխատավարձի բարձրացում, աշխատանքային պայմանների բարելավում: