Sunday, 24 09 2023
13:15
Twitter-ը կդառնա վճարովի
13:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
12:45
Վերջին մեկ դարում Անգլիայում և Ուելսում 127 անգամ ավելացել է 100 տարեկանից բարձր անձանց թիվը
Տեսնում ենք ՀՀ-ին ռազմական գործողությունների մեջ ներքաշելու և դրանք դեպի մեր ինքնիշխան տարածք ընդլայնելու հստակ մտադրություն. ԱԳ նախարարի ելույթը ՄԱԿ-ում
ՀՀ վարչապետի ուղերձը
Ուղիղ. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը ժողովրդին
ՀՀ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի առնչությամբ ԵԽԽՎ-ում հրատապ նիստ հրավիրելու թեման
Խոշոր ավտովթար Երևանում․ 34-ամյա վարորդը Q7-ով կոտրել է կանգառի ցուցանակն ու հայտնվել մայթին
ՀՀ վարչապետն այսօր հանդես կգա ուղերձով
ԼՂ-ից Հայաստան են տեղափոխվում ծանր և ծայրահեղ ծանր վիրավորում ստացած քաղաքացիներ. ՀՀ ԱՆ
Տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ Երևանի մետրոպոլիտենն այսօր փակ կլինի
Մի մարդու իշխանություն է. Երրորդ նոր ուժ է պետք
10:15
Ուկրաինան փող է փնտրում պատերազմը շարունակելու համար
Խաղաղության պայմանագրի համար նախ Թուրքիան և Ադրբեջանը պետք է հրաժարվեն Զանգեզուրի միջանցքից
09:45
Չինաստանի ցամաքային ուժերը ներկայացրել են իրենց առաջին մարտական ​​ԱԹՍ- ն
Ափսոս մեր տղորանց արյունը, ափսոս էս հողերը. տեղահանված բնակիչները ժամանակավոր կացարաններում են
ՌԴ-ում հայտնել են, որ կորոնավիրուսի նոր՝ «պիրոլա» տեսակը նախորդներից ավելի վարակիչ է
Հայաստանի տեղեկատվական մերկությունը
«Հայաստանի ղեկավարությունը պարբերաբար կրակի վրա յուղ է լցնում»․ Լավրով
00:00
«Ալիևի ռեժիմը պետք է թույլ տա միջազգային դիտորդներին ներս մտնել»․ ԱՄՆ սենատոր
23:45
Շվեդիայում սողանքի հետեւանքով ավտոճանապարհ է փլուզվել
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Ադրբեջանը հաստատում է Հայաստանի հետ իրական երկխոսության պատրաստակամությունը
Ռուսական ԶԼՄ-ներն ապատեղեկատվություն են տարածում. որևէ ցուցարար կառավարության շենք չի մտել և այնտեղ ամերիկացի դեսանտային չի եղել
Երևանն ու Բաքուն ԵՄ հովանու ներքո փաստաթուղթ ստորագրելիս մոռացել են գրել, որ պետք է ապահովել ղարաբաղցիների իրավունքները. Լավրով
22:30
Հռոմի պապն ու Ֆրանսիայի նախագահը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը
Ով ավելի մեծ սուտ ասի, կստանա Կրեմլի կեսը
Հայաստանին չհաջողվեց արագ վերադիրքավորվել, երբ պարզվեց, որ ՌԴ-ն իր անվտանգության երաշխավորը չէ
Հնդկական «Pinaka». Հայաստանի ԶՈւ վերջին ձեռքբերումը
Ի՞նչ աշխատանքներ են կատարվում ներկա պահին Արցախում

Ինչո՞վ է պայմանավորված վերջին օրերին դոլարի ու եվրոյի թանկացումը և որքան դեռ այն կպահպանվի

Վերջին շաբաթում դոլարը հստակ թանկանալու միտումներ է ցույց տալիս, օրական թանկանալով շուրջ 1,5 դրամով և հասել է արդեն 495 դրամի: Տնտեսագետները նշում են, որ դրամի արժեզրկումը կազմում է ընդամենը 2-3 տոկոս: Սա լողացող փոխարժեքի քաղաքականությունն է, և միշտ էլ նոյեմբերի վերջում և դեկտեմբերի սկզբում այս խնդիրը մեր շուկայում նկատվում է, այս օրերին բարձրանում է, և մինչև դեկտեմբերի 20-25-ը կայունանում է:

Տնտեսագետ Արմեն Քթոյանից «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց, թե ինչով է  պայմանավորված դոլարի և եվրոյի թանկացումը և հնարավոր է արդյոք սա երկար պահպանվի: Նրա խոսքով՝ փոխարժեքի վրա ազդում են մի շարք գործոններ, որոնց մեծ մասն ունի կարճաժամկետ, սեզոնային դրսևորումներ. «Պետք է հաշվի առնել, որ մենք հիմա ունենք խոցելի տնտեսություն, ինչը նշանակում է, որ 2-3 գործարքները կամ սեզոնային գործոնները կարող են առանձին պարամետրերի, մասնավորապես, փոխարժեքի վրա էական ազդեցություն ունենալ: Փոխարժեքը դրամի գինն է, որ ձևավորվում է առաջարկի ու պահանջարկի հիման վրա: Այս պահին առկա է արտարժույթի նկատմամբ ավելի շատ պահանջարկ ներմուծմամբ պայմանավորված, արտաքին վարկատուների նկատմամբ պարտավորությունների կատարման անհրաժեշտությամբ պայմանավորված: Շուկայում գերակշռում են պահանջարկի  գործոնները, ինչն իր հետ բերում է փոխարժեքի որոշակի ավելացում»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք առաջիկայում այս միտումը կպահպանվի՞, տնտեսագետը պատասխանեց. «Դա շատ փոփոխականներից է կախված, ես չեմ հավակնի կանխատեսում անել, ինչ էլ ասեմ, կլինի պատահական: Նախ, դա կախված է նրանից, թե որքանով տնտեսությունը կդրսևորի իր կենսունակությունը: Կախված է նաև նրանից, թե արդյոք իրականություն կդառնան ԵՄ-ի աջակցությամբ ծրագրերը, որոնք արտարժույթի լուրջ ներհոսք են հանդիսանում: Կախված է նրանից, թե արդյոք կպահպանվեն նավթի բարձր գների միտումները: Կախված է նաև նրանից, թե ռուսական տնտեսությունը ինչպես իրեն կդրսևորի: Այստեղ մենք ունենք քաղաքական շարժառիթներով պայմանավորված նոր պատժամիջոցների հնարավորություն, որը կազդի ներդրողների սպասումների վրա,  ընդհանուր տնտեսության վրա և նաև Ռուսաստանից Հայաստան տրանսֆերտների մակարդակի վրա»:

Արմեն Քթոյանը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ տարիներ շարունակ հանրությունը բողոքում էր, որ  իշխանությունները Ամանորի օրերին արհեստականորեն նվազեցնում են դոլարի փոխարժեքը, որ ակտիվ ներհոսքի ֆոնի վրա իրենք որոշակի օգուտներ ունենան. «Հիմա մեր պարագայում մենք պետք է հաշվի առնենք, արդյոք սա մեզ համար ավելի օգտակար է, թե ոչ: Կարծում եմ՝ սա մեզ համար օգտակար է մի քանի հանգամանքով: Առաջինը նույն այդ տրանսֆերների դրամական ներհոսքի գործոնը կա, որը Նոր տարվա շեմին ավելի ինտենսիվանում է և բարձր փոխարժեքի պայմաններում նշանակում է դրամական եկամուտների ավելի բարձր մակարդակ: Սա մեր արտահանումն ավելի մրցակցային կդարձնի: Թուրքիայում լիրայի արժեզրկման ֆոնին թուրքական ապրանքները շատ ավելի էժան են դառնում մեր ապրանքների համեմատությամբ և մեծ է գայթակղությունը զարտուղի  ճանապարհներով այդ ապրանքները բերել Հայաստան և այդ պարագայում դրանք կլինեն գերմրցունակ: Հիմա դրամի որոշակի արժեզրկումը այդ մեխանիզմների մասով որոշակի խնդիրներ կարող է ստեղծել: Միակ խնդիրը, որ մենք ունենք ներմուծման բավականին մեծ ինտենսիվությունն է և ներմուծվող ապրանքների վրա գնաճային ճնշումները: Մյուս խնդիրը արտաքին պարտքի զգալի սպասարկումն է, և դրամի արժեզրկման պարագայում այն ավելի մեծ բեռ է դառնում բյուջեի վրա»:

Տնտեսագետը նկատեց, որ տնտեսության մեջ որևէ պարամետրի փոփոխություն միակողմանի չէ, պետք է նայել, թե որն է մեզ ավելի ձեռնտու. «Հիմա մենք արտաքին շուկաներում մեր արտադրողների ամրապնդման խնդիր ունենք և այստեղ դրամի արժեզրկումը որոշակի դրական էֆեկտ կարող է ունենալ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում