ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզպետին 12-օրյա արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել, որում ասվում է.
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին տրամադրել 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2021 թվականի դեկտեմբերի 13-24-ը ներառյալ:
2. Մելիքսեթ Պողոսյանին արձակուրդում գտնվելու ընթացքում կփոխարինի Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը: