Հարավաֆրիկյան Հանրապետությունում (ՀԱՀ) կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին 24 ժամում կազմել Է 18 035՝ նախորդ օրվա 17 154-ի համեմատությամբ: Դեկտեմբերի 13-ին այդ մասին հաղորդել Է eNCA տեղական հեռուստաալիքը՝ վկայակոչելով Վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տվյալները:
Վարակվածների թվի ամենամեծ օրական աճը նախկինի պես արձանագրվում Է մայրաքաղաքային Գաուտենգի նահանգում՝ 16 716 (գրեթե կրկնապատիկ ավելի, քան նախորդ օրը): Նրանց թվի մեջ Է մտնում ՀԱՀ-ի նախագահ Սիրիլ Ռամապոսան: Նրա մոտ հիվանդությունն անցնում Է թեթեւ ձեւով, հաղորդել Է պետության ղեկավարի վարչակազմը:
ՀԱՀ-ում մահացու վախճանների թիվը վերջին 24 ժամում կազմել Է 21՝ նախորդ օրն արձանագրված 36-ի համեմատությամբ: Այն հիվանդների քանակը, որոնց մոտ կորոնավիրուսը գտնվում Է ակտիվ փուլում, հասնում Է 164 128-ի: Անցած օրը կատարվել Է 62 414 պոլիմերազային շղթայական ռեակցիա- թեստ, դրական արդյունքների բաժինը կազմում Է 28,9 տոկոս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:-0-/34/ ՀԱՀ, կորոնավիրուս, վարակվածներ, աճ: