Thursday, 08 06 2023
Մխիթարյանը պատրաստ է․ Ինձագին կդիմի ռիսկի
Որքան է գնահատվում Հայաստանի հավաքականն այսօր․ Թարմացված ցուցակ
Պատմական․ Հայաստանի հավաքականի առաջատարի նվաճումը Ռուսաստանում
Պետրակովի ցուցակը․ Ինչու ուկրաինացի մասնագետը փոխեց որոշումը․․․
«Փյունիկը» չի ճանաչում «Ուրարտուի» չեմպիոնությունը․ Շնորհավորանք ՀՖՖ նախագահին
Լոս Անջելեսում ընդդեմ Եվրոպայի փոխչեմպիոնի․ Էական տեղաշարժեր Հայաստանի հավաքականում
Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի լավագույն ֆուտբոլի՞ստ
Չեմպիոնական դիմակայություն «Հանրապետականում»․ Արդարությունը կհաղթանակի՞
Պետրակովի հրատապ որոշումը․ Հայաստանի հավաքականը նոր դարպասապահ ունի
Մեկնարկել է Հայաստան – Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
21:56
Միլանի մարզիչները` Հայաստանում. Ամերիաբանկի նոր նախաձեռնությունը մարզաբնակ պատանիների համար
12:15
Ոսկին ոսկու հետևից․ Հայ մարմնամարզիկների բենեֆիսը․․․
08:30
Հայաստանի շախմատիստները հետապնդողների խմբում են. «Dubai Open 2023»
08:10
Հայաստանը կմասնակցի մարմնամարզության World Challenge Cup-ի ևս մեկ մրցաշարի
Մխիթարյանը կխաղա Ստամբուլում․ Մեկ շաբաթ հայ ֆուտբոլիստի համար
Հայաստանի հավաքականի նորեկը Ֆրանսիայից, ով արցախցի է
Հենրիխ Մխիթարյանի ֆանտաստիկ ցուցանիշը
Ռանոսի որոշումը․ Գերմանիայի հնգակի չեմպիոնը «փախցնում» է հայ հարձակվողին
Հայաստանն ընդդեմ Ֆրանսիայի․ Աննախադեպ բասկետբոլային իրադարձություն
31 միլիոն դոլար․ Ովքեր են Հայաստանցի ամենաթանկ ֆուտբոլիստները
17:15
Եգորյանին մերժեցին․ Օլիմպիական չեմպիոնը խնդրանքով կդիմի՞ Հայաստանին
Սպերցյանի վերջին խաղը «Կրասնոդարում»․ Մեկ քայլ երազանքն իրականցնելու համար
Ճակատագրի հեգնանքը․ Մխիթարյանը պետք է իրականացնի երազանքը
Պատմական․ Մխիթարյանը կարող է գերազանցել Մեսսիին ու Ռոնալդուին
Լոս Անջելեսում կայանալիք Հայաստան – Ֆրանսիա հանդիպումների տոմսերն արդեն վաճառքում են
Ով է Մխիթարյանի հետնորդը Հայաստանի հավաքականում․ Բերեզովսկու դիտարկումը
ՀՖՖ-ն օգնո՞ւմ է յուրայիններին․ Սկանդալային մեղադրանքներ ֆեդերացիայի հասցեին
Հայաստանը շրջանցեց Ադրբեջանին․ Մեր հավաքականի աննախադեպ վերելքը
Ընդամենը 2 քայլ․ Մխիթարյանի երազանքը չի կատարվի, բայց․․․
Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլի Հայաստանի հավաքականո՞ւմ․ Ով է Ստեփան Օգանեսյանը

Մխիթարյանը՝ «Ինտերի» և «Միլանի» դիտակետում․ Նոր զարգացումներ․․․

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Միլանը» և «Ինտերը» կպայքարեն Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի համար։ Այս մասին գրում է calciomercatonews-ը, հավելելով, որ վերջին շրջանում հայ կիսապաշտպանը գտնվում է նշված թիմերի ուշադրության կենտրոնում։ Աղբյուրը նշում է նաև, որ ներկայում Մխիթարյանը վաստակում է տարեկան 4 միլիոն եվրո աշխատավարձ, սակայն ունի հնարավորություն ավելի շատ վաստակելու խաղալով Ա սերիայի թոփ ակումբներից մեկում։ Դեռևս մեկ ամիս առաջ իտալական մամուլը գրել էր, որ Հենրիխ Մխիթարյանը ձմռանը ամենայն հավանականությամբ կհեռանա «Ռոմայից»։ Նշվում էր, հայ կիսապաշտպանը դժգոհ է իտալական թիմում իր կարգավիճակից։ Մասնավորապես, գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Մխիթարյանին ավելի շատ օգտագործում է պաշտպանական գործողություններում մինչդեռ հայ կիսապաշտպանը շատ ավելի արդյունավետ է առջևի գծում: Corriere dello Sport-ի տեղեկություններով Մխիթարյանի տրանսֆերը ձեռք բերելու ցանկություն էին հայտնել ռուսական մի քանի ակումբներ։ Մասնավորապես, ըստ պարբերականի Մոսկվայի «Սպարտակը», ԲԿՄԱ-ն, Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» կպայքարեն Մխիթարյանի համար։

Նշվում էր նաև, որ Մխիթարյանը լարված հարաբերությունների մեջ է Մոուրինյոյի հետ և քիչ հավանական է, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագը մինչև մրցաշրջանի ավարտը կմնա «Ռոմայում»։ Հիշեցնենք, որ Մխիթարյանն այս տարվա ամռանը երկարաձգել էր պայմանագիրը Հռոմի թիմի հետ մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Օրեր առաջ էլ «Матч ТВ» -ն տեղեկություն էր տարածել, որ «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի սեփականատեր հայկական ծագում ունեցող Սերգեյ Գալիցկին կապ է հաստատել Հենրիխ Մխիթարյանի հետ: Մամուլում խոսվում էր նաև, որ Հայատանի հավաքականի ավագը կարող այս ձմռանը առանց ֆինանսական փոխհատուցման կարող է հեռանալ հռոմի թիմից Ժոզե Մոուրինյոյի հետ ծագած հերթական կոնֆլիկտի պատճառով: Մասնավորապես Մխիթարյանի և «Ռոմայի» միջև պայմանագիր կա, համաձայն որի` Մխիթարյանը կարող է հեռանալ առանց փոխհատուցման։ Այդ մասին հայտնի էր դարձել իտալական աղբյուրներից և ֆուտբոլիստի շրջապատից: Մխիթարյանը Գալիցկու հետ զրույցում քաղաքավարի կերպով մերժել է, նա, ընտանեկան պատճառներից ելնելով, մտադիր է մնալ Եվրոպայում։ Մխիթարյանի որդին փոքր է և ընտանիքը չի ցանկանում տեղափոխվել այլ քաղաք:Այլ աղբյուրներից հայտնի է դարձել նաև, որ «Զենիթը» նույնպես հետաքրքրված է Մխիթարյանին ձեռք բերելու հարցում, սակայն վերջինս նրանց նույնպես մերժել է: «Միլանի» և «Ինտերի» մտադրությունները Մխիթարյանի վերաբերյալ կարող են էապես փոխել հայ ֆուտբոլիստի ծրագրերը։ Նշված երկու ակումբները պայքարում են Իտալիայի չեմպիոնի կոչման համար և գալիք մրցաշրջանում ամենայն հավանականությամբ հանդես կգա Չեմպիոնների լիգայի խաղարկությունում։ Մխիթարյանի հետ ծագած կոնֆլիկտի մասին խոսակցություններից հետո Մոուրինյոն հայ ֆուտբոլիստի սկսեց վստահել ենթահարձակվողի դիրքում։

Ավելին, հետխաղյա ասուլիսներում գովեստի խոսքեր էր հնչեցում հայ կիսապաշտպանի հասցեին։ Մխիթարյանը երկրորդ խաղում անընդմեջ դարձել էր գոլային փոխանցման հեղինակ` էապես նպաստելով իր թիմի հաղթանակին։ Իտալիայի առաջնության 14-րդ տուրում «Ռոման» հյուրընկալել էր «Տորինոյին»։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը հաղթանակ էր տաևել նվազագույն հաշվով: Միակ գոլը 32-րդ րոպեին խփել էր Աբրահամը` Հայաստանի հավաքականի ավագի փոխանցումից հետո: Whoscored պարբերականի վարկածով այս խաղի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Մխիթարյանը։ Նա ստացել է ամենաբարձր գնահատականը՝ 8․0։ Երկրորդը Աբրահաման է, 7․5 գնահատականով։ Հիշեցնենք, որ Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ էր դարձել նաև նախորդ՝ 13-րդ տուրի Ջենոայի դեմ արտագնա մրցավեճում։

14-րդ և 15-րդ տուրերում «Ռոման» ձախողվել էր նախ 1։0 հաշվով զիջելով «Բոլոնյային» այնուհետև 0։3 հաշվով «Ինտերին»։ Հենց «Ինտերից» կրած պարտությունից հետո մամուլում կրկին շրջանառվեց Մխիթարյանի ձմռանը «Ռոմայից» հեռանալու խոսակցությունները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում