Thursday, 08 06 2023
11:15
ԱՄՆ-ն հավատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ուղիղ երկխոսությունն առանցքային է արժանապատիվ խաղաղության հասնելու համար
Ուղիղ․ ՀՀ վարչապետը մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
Ուղիղ․ Ֆիրդուսի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց
Հեղուկ գազի գինը – Հունիս 8, 2023
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Հունիս 8, 2023
Տարադրամի փոխարժեք – Հունիս 8, 2023
Թագավոր եմ ուզում դառնալ, որ պատերազմներին վերջ տամ, հայ տղայի արձագանքն այսպիսին է. Աննա Հակոբյան
Ալեն Սիմոնյանի ելույթը Լոնդոնում կայացած պաշտոնական ընդունելությանը
ՀՀ-ն շահագրգռված է կայուն հիմքերի վրա դնել և զարգացնել ՄԹ հետ բազմակողմ հարաբերությունները. Սիմոնյան
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Խոզնավարի հայկական դիրքերի ուղղությամբ
Գլխավոր դատախազի տեղակալն ու մի շարք դատախազներ ազատվել են պաշտոնից, կադրային փոփոխություններ՝ Դատախազությունում
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Փաշինյանի մեսիջը երկար սպասված էր
Կոտայքում 30-ամյա վարորդը VAZ 21099-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել է
09:52
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փարաքար գյուղում գովազդային վահանակը պոկվել և ընկել է արտաքին լուսավորության սյան վրա
Թրաֆիքինգ՝ խաղաղապահների միջնորդությա՞մբ, թե՞ լուռ համաձայնություն
Ինչու է այս տարի ծիրանն էժանացել․ «Հրապարակ»
-
09:15
Երևանը սկսել է անհարմար քաղաք դառնալ․ այս խնդրի շուրջ պետք է մտածել
Շարունակվում է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցների ատեստավորման գործընթացը. ՀՀ ՊՆ
Միջադեպից հետո ընդդիմադիր պատգամավորը նիստերին չի մասնակցում. «Ժողովուրդ»
Իրավապահ համակարգն ընկել է հոսպիտալի նախկին պետի հետևից. «Ժողովուրդ»
Աշոտ Փաշինյանի առևանգման գործով առանձին մաս կա. ինչ են հասկացնում. «Ժողովուրդ»
Արա Աբրահամյանը միացել է «Արցախը երբեք չի´ լինելու Ադրբեջանի կազմում», «Ո´չ Արցախի էթնիկ զտմանը» խորագրով ստորագրահավաքին
Թուրքիայում Էրդողանի գլխավորությամբ հրավիրվելու է ազգային անվտանգության խորհրդի նիստ
Հայ-ռուսական այսբերգի ստորջրյա շերտերը
Փաստաբան Արսեն Մկրտչյանը Աշտարակ գնալու ճանապարհին վթարի է ենթարկվել
Միայն մի բան է «հարաբերականորեն կայուն». «Փաստ»
Մեր ժողովուրդը պետք է իր հավաքական կամքը արտահայտի, միասնական լինի․ Արամ Ա-ն այցելել է Կանադայում ՀՀ դեսպանություն
Երևանի և հինգ մարզերի որոշ հասցեներ կհոսանքազրկվեն

Վակուումի մասին վարչապետ Փաշինյանի գրառումը

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Հայաստանի դեմ «հիբրիդային պատերազմի» մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումը արժանացավ մեծ ուշադրության, ամենատարբեր մեկնաբանություններով և գնահատականներով: Ըստ Նիկոլ Փաշինյանի գրառման, Հայաստանի դեմ տարիներ շարունակ վարվող հիբրիդային պատերազմը ունի երկու նպատակային բաղադրիչ. «Նման կոմբինացիաները, իհարկե, կառուցվում են դրսի և ներսի ուժերի սերտ համագործակցությամբ, և ներսում նմանատիպ խոսույթները ձևավորողները շատ հաճախ չեն էլ կռահում ինչին են մասնակցում, որովհետև ամենը մատուցվում է բարձր «հայրենասիրական» սոուսով: Բայց վերնախավային նեղ շրջանակը չի կարող չիմանալ սեփական առաքելությունը, որ հիմնված է արտաքին ուժերի հետ փոխշահավետ համագործակցության վրա: Արտաքին ուժերը՝ տարածքներ, ներքին ուժերը՝ իշխանություն: 2020-2021 թվականներին առաջին մասը ստացվեց, երկրորդ մասը՝ ոչ: Բայց ինչպես տեսնում եք, ներքին «հայրենասերները» չեն հանդարտվում, որովհետև նրանց արտաքին գործընկերները առաքելությունը ավարտված չեն համարում», -գրում է Նիկոլ Փաշինյանը, մինչ այդ արձանագրելով, որ 2018 թվականի հեղափոխությունից անմիջապես հետո «հիբրիդային պատերազմ» վարողները սկսեցին տարածել տեղեկություններ, թե նոր իշխանությունը եկել է «հողերը հանձնելու»:

Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառման առաջին տպավորությունն այն է, որ նա ազդարարում է Հայաստանի իշխանության փոփոխության պահանջի առկայություն: Որտեղի՞ց է պահանջը, Փաշինյանը չի մատնանշում, ասելով, որ դա արտաքին շրջանակում է: Բայց, ո՞րն է այդ արտաքին շրջանակը: Հանրության մի ստվար զանգված օրինակ կարծում է, որ դա Ռուսաստանն է, որը իր ռազմավարական շահերին դեմ է դիտարկում Հայաստանում ժողովրդավարական ռեֆորմացիայի որևէ հեռանկար, ձգտելով վերադարձնել այն համակարգը, որը գործնականում ռուսական համակարգի հայաստանյան կցորդն էր: Արդյո՞ք դրա համար էր վարչապետ Փաշինյանը իր ֆեյսբուքյան գրառումից բառացիորեն մեկ օր առաջ ԱՄՆ նախագահ Բայդենի նախաձեռնած ժողովրդավարության առցանց Վեհաժողովի իր ելույթն ավարտում արտահայտությամբ, թե հույս ունի, որ «մենք միայնակ չենք»: Իսկ արդարացվա՞ծ է այդ հույսը, թե՞ ոչ:

Վեհաժողովից մեկ օր անց Նիկոլ Փաշինյանի գրառումը տալիս է բազմաթիվ հարցերի առիթ: Բայց, միգուցե նաև հենց այդ հարցերը առաջացնելն ու դրանց շուրջ հանրային քննարկումներ ծավալելն է ելույթի նպատակը և խոշոր հաշվով խնդիրը խիստ հրատապ որևէ պահանջը չէ, այլ ընդհանրապես առկա քաղաքական տրամաբանությունն ու դրանում Հայաստանի համար մարտահրավերների և ռիսկերի հանդեպ երկարաժամկետ դիմադրության խնդիրների լուծում գտնելը:

Եվ այդ իմաստով անկասկած է, որ Հայաստանի «աքքիլեսյան գարշապարը» ինչպես եղել է իշխանության խնդիրը՝ այդ երևույթի խորքային, ձևավորման դաշտի և մեխանիզմի իմաստով, այսպես էլ շարունակում է լինել դա: Որովհետև, իշխանությունը լոկ ընտրությունն ու դրա արդյունքը չէ, այլ այն, թե ինչ քաղաքական-հասարակական համակարգի վրա է դա տեղի ունենում և լեգիտիմ իշխանություն ձևավորելուց զատ, որքանով է այդ համակարգում ձևավորված լեգիտիմ ընդդիմության և քաղաքացիական լեգիտիմ կառույցների ինստիտուցիոնալ միջավայրը: Իսկ այդ առումով Հայաստանում գործնականում վակուումային վիճակ է, իսկ «վակուումի» վրա իրեն չի կարող երկարաժամկետ առումով վստահ զգալ անգամ ամենալեգիտիմ իշխանությունը: Նիկոլ Փաշինյանի գրառումն ըստ էության այդ վակուումի շուրջ հանրային լուրջ «դիսկուրսի» անհրաժեշտության մասին է: Բայց այդ «դիսկուրսի» հարցում գործող քաղաքական իշխանության պատասխանատվությունը չի կարող սահմանափակվել միայն վարչապետի գրառումներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում