Բալթիկ ծովում բեռնանավը շրջվել Է մեկ այլ նավի հետ բախվելուց հետո: Այդ մասին, հաղորդել Է SVT շվեդական հանրային հեռուստաընկերությունը:
«Երկու բեռնանավերը Բալթիկ ծովում բախվել են Իստադի (Շվեդիա) եւ Բոռնհոլմի (Դանիա) միջեւ: Հանղորդագրություն կա, որ երկու մարդ գտնվում են ջրում: Անցկացվում Է փրկարարական գործողություն»,-ասվում Է հաղորդագրության մեջ:
Նշվում Է, որ նավերից մեկը գրանցված Է Դանիայում, մյուսը՝ Նորվեգիայում: Առայժմ հայտնի չԷ, թե քանի մարդ կա նավի վրա: Որոնողական աշխատանքներին ներգրավված են շուրջ տասը մակույկ եւ մի քանի ուղղաթիռ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: